Արցախի զորամասերից մեկում նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը ծանր հոգեբանական վիճակում է գտնվում եւ հոգեբանի կարիք ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը` Սեդա Ղարիբյանը:
«Նարեկը դեռ ոչինչ չգիտի դեպքի մանրամասների մասին, անընդհատ հարցեր է տալիս, մենք էլ չենք կարողանում պատսխանել: Կարծում ենք, որ տղայիս հեգեբանի աջակցութունն է պետք եւ պետք է հոգեբանի դիմեմ, որ երեխայիս հետ աշխատի»,-ասաց Նարեկի մայրը:
Տիկին Սեդան հավելեց, որ Նարեկը դեռ վիրահատության չի ենթարկվել, սպասում են, որ աչքում հավաքված արյունը մաքրվի, որպեսզի վիրահատությունը իրականացվի: Նշենք, որ աչքի վիրահատությունից բացի Նարեկը պետք է նաեւ ականջի վիրահատության ենթարկվի:
Նշենք, որ առ այսօր Պաշտպանության նախարարությունը ոչ մի անգամ չի հետաքրքրվել Նարեկի առողջական վիճակով:
Հավելենք, որ Ստեփանակերտում Նարեկի մեկ աչքը հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի։
Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարի նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել ականապայթյունային վիրավորում:
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44