Ապրիլի 22-ին հազարավոր մարդիկ կհավաքվեն Նյու Յորքի հանրահայտ «Թայմս Սքուեր» հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է massispost.com-ը՝ հավելելով, որ ցույցի շրջանակում ելույթ կունենան հայտնի արվեստագետներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ ու իրավապաշտպաններ:
Նշվում է, որ Օսմանյան կայսրության կողմից սպանված 1.5 մլն հայերի հիշատակը ոգեկոչողներն ԱՄՆ իշխանություններից կպահանջեն պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
«Դա մարդկության դեմ գործված հանցանք է, որը 1943թ. «ցեղասպանություն» եզրույթով է կոչել լեհ-հրեական ծագումով փաստաբան Ռաֆայել Լեմկինը»,-նշել է Միչիգանի Դիրբորնի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-ղեկավար դոկտոր Դենիս Փափազյանը:
Նրա կարծիքով՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է, քանի որ այդ երկիրն Օսմանյան կայսրության իրավահաջորդն է ու պատասխանատվություն է կրում կատարվածի համար:
Աղբյուրը հավելում է, որ Նյու Յորքում կայանալիք ցույցը կազմակերպվելու է «Վարդանի դուստրեր և որդիներ» հայկական միջազգային կազմակերպության, Հայկական ընդհանուր բարեգործական միության, Ամերիկայի հայկական խորհրդի, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34