Ստեփանակերտի ծննդատանը մահացած նորածինը ծնվել է բազմաթիվ արատներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի «Մոր և մանկան պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդգես Սերոբի Օսիպովը,անդրադառնալով Tert.am-ի այն հրապարակմանը, որ Ստեփանակերտի ծննդատանը նորածին է մահացել, իսկ հարազատների խոսքով՝ ծննդկանը մինչ ծննդաբերելը խնդիրներ չի ունեցել։
«Հերմինե Մարդյանը ծնվել է 1990թ. Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:
Ծննդականը հաշվառված էր Արցախի առողջապահության նախարարության Մարտակերտի շրջանային բուժմիավորումում: Դիմել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի կանանց կոնսուլտացիա, որտեղ կատարվել է մանկաբարձ-գինեկոլոգի և այլ մասնագետների՝ մասնավորապես էնդոկրինոլոգի խորհրդատվություն, այնուհետև ուղեգրվել է նույն կենտրոնի բարձր ռիսկի հղիների բաժանմունք՝ «Հղիություն երկրորդ, 33 շաբաթական, գլխային առաջադրություն, թեթև աստիճանի պրէէկլամպսիա, հեստացիոն դիաբետ (հղիների շաքարային դիաբետ), երրորդ աստիճանի ճարպակալում:
Բարդացած գինեկոլոգիական անամնեզ» ախտորոշմամբ»,-ասաց Օսիպովը։
Նա տեղեկացրեց,որ առաջին հղիությունը 2017 թ. ընդհատվել էր 8-9 շաբաթականում չզարգացող հղիության պատճառով:
Ինչ վերաբերում է երկրորդ հղիությանը,ապա Օսիպովն ասաց,որ Հերմինե Մարդյանը ծննդաբերել է անհաս նորածին.«Ծննդաբերել է արական սեռի, ծանր ասֆիկսիայով, բազմաթիվ արատներով երեխա,որոնք կյանքի հետ անհամատեղելի էին: Նորածինը մոտ 11 ժամ հետո մահացել է: Կատարված պաթանատոմիական հետազոտության ընթացքում հաստատվել է ներքին օրգանների զարգացման բազմաթիվ արատներ՝ սրտի, աղիների և հետանցքի բացակայություն»։
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44