Բուլղարիայի նախագահի Ռումեն Ռադևի պետական այցը Հայաստանը մեծ նշանակություն կունենա հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ռումեն Ռադևի հետ հանդիպումից հետո:
«Սա ձեր անդրանիկ այցն է Հայաստան և այն, անշուշտ, առանցքային նշանակություն կունենա երկկողմ միջպետական հարաբերություններում՝ նոր լիցք հաղորդելով մեր համագործակցությանը: Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ նախագահ Ռադևի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում: Բովանդակայից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ, անդրադարձանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային մի շարք հարցերին: Վերահաստատեցինք հարաբերությունները ամրապնդելու երկուստեք հետաքրքրվածությունը, պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-բուլղարական համագործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ դրան էին միտված այն համաձայնագրերը, որոնք այսօր հանդիպման շրջանակներում ստորագրվեցին նախագահների կողմից:
Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև, մասնավորապես ստորագրվեցին համաձայնագրեր՝ «Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին», «Աշխատանքային միգրացիայի կանոնակարգման մասին», «Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության մասին», ստորագրվեց նաև ծրագիր՝ երկու մշակույթների նախարարությունների միջև «2018-2020 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին»:
Սերժ Սարգսյանը նկատեց, որ այս փաստաթղթերը համալրելու են ավելի քան հիսուն համաձայնագրեր ներառող իրավապայմանագրային դաշտը:
Նախագահն ասաց, որ շնորհավորել է գործընկերոջը Եվրոպական միության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնման կապակցությամբ: «Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից է, ուստի սա ևս մի կարևոր ուղղություն է, որտեղ հայ-բուլղարական փոխգործակցությունը խորացնելու հեռանկարներ կան: Բուլղարիայի նախագահությունը ի թիվս այլ հարցերի առաջընթաց ապահովի Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հարցերում»,- նշեց Ս. Սարգսյանը:
Ըստ նրա՝ կողմերը շահագրգռված են բազմակողմ համագործակցությամբ: «Վերջին տարիներին կողմերի միջև առևտրաշրջանառության աճ կա, սա գոհունակությամբ ենք փաստում, բայց պետք է միաժամանակ աշխատել գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում նոր ձեռքբերումներ ունենալու ուղղությամբ»,- հավելեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը գործընկերոջ հետ հանդիպումը գնահատեց արդյունավետ՝ հույս հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունն ավելի կընդլայնվի:
Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ Բուլղարիայի նախագահին հրավիրել է Հայաստան՝ աշնանը տեղի ունենալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու է, ինչպես նաև ընդունել է Բուլղարիայի նախագահը հրավերը՝ այցելելու բարեկամ Բուլղարիա:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55