ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ռոստովյան փողոցում տարեց կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել:
Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 10-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռոստովյան փողոցում, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Ք.Կարապետյանին՝ ծնված 1941թ., ով ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Պարզվել է, որ վրաերթից հետո մեքենայի վարորդը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին մեքենայի վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի շուրջ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ստուգվել վարորդի սթափության աստիճանը:
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44