ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն ակնհայտորեն վերաբերում էր ադրբեջանական կողմին, սակայն հայտարարության տեքստը հստակ չէ: Փետրվարի 12-ին ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք բազմիցս նշել ենք, որ ժամանակն է՝ հասցեական, հստակ հայտարարություններ լինեն, թե ովքեր են սադրիչները, ովքեր են հրահրողները: Մենք այդ կապակցությամբ որևէ անգամ մեր գոհունակությունը չենք հայտնել, բնականաբար: Մենք պնդում ենք մշտադիտարկման սարքերի անհրաժեշտությունը, Ադրբեջանը ժխտում է, և նրանք ամեն ձևով խոչընդոտում են դրանց տեղադրմանը»,- ասաց նա: Բաղդասարյանն ընդգծեց՝ պետք է հասնել այն բանին, որ միջազգային հանրությունը, առավել ևս Մինսկի խումբը հասցեական գնահատականներ տա: Նա նշեց, որ հայտարարությունները գոհացնող չեն, սակայն այս դեպքում ակնհայտ է՝ խոսքը Ադրբեջանի մասին էր:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի մտավախությանը, թե թանկացումների հարցով հրավիրված արտահերթ նիստը կարող է տապալվել՝ ՀՀԿ-ի բացակայության պատճառով: «ՀՀԿ խմբակցությունը որևէ նպատակ չունի չմասնակցելու, իհարկե, պետք է կրկնվի այն ամենը, ինչ եղել է լսումների ժամանակ: Մենք լսումների ժամանակ կարողացել ենք արտահայտվել և հիմնավորել այսօրվա իրավիճակը, սակայն չենք զլանում ևս մեկ անգամ, հարգելով մեր ընդդիմադիր գործընկերներին, մասնակցել նրանց հրավիրած արտահերթ նիստին և ևս մեկ անգամ հիմնավորել մեր փաստարկները»,- ասաց նա:
«Ռեյտինգային» ընտրակարգից հրաժարվելու անհրաժեշտության մասին ՀՅԴ պնդումների մասին խոսելով՝ Բաղդասարյանը նշեց, որ այդ հարցը քննարկվում է 90-ական թվականներից, ՀՅԴ-ն իր այդ պնդումը շարունակում է, դա իրենց քաղաքական դիրքորոշումն է, մոտեցումը, որը ՀՀԿ-ն հարգում է: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ 2017 թ. ընտրություններից առաջ այս հարցը դարձյալ բարձրացվեց, բանակցությունների արդյունքում եկան այն համոզման, որ այս իրավիճակում ռեյտինգային համակարգը արդարացված է:
«Մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, իսկ իրենք իրենց նախկին պնդումներն են անում: Մենք դեռ քննարկում չենք կազմակերպել այս հարցով, սակայն կկազմակերպենք: Այս պահին մենք նպատակահարմար ենք գտնում Ընտրական օրենսգրքի այդ կետը չհանել, քանի որ միանգամից թռիչքային քայլեր կատարելը կարող է վտանգավոր լինել»,- ասաց նա:
Բաղդասարյանը նշեց, որ անցումները պետք է սահուն և անցնցում լինեն, իսկ այսօր պետք է նկատի ունենալ՝ կտրուկ անցման դեպքում կարող է մարզեր լինեն, որոնք ընդհանրապես ԱԺ-ում ներկայացված չլինեն, մինչդեռ հանրության հիմնական կապը իշխանության հետ լինում է պատգամավորների միջոցով, ուստի պետք է զգույշ լինել և անցումը կատարել ներդաշնակ:
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու հավանականության մասին խոսակցությունները: «Կա այդ տրամադրվածությունը՝ թեկնածության առումով, իհարկե, դեռ չենք անդրադարձել այդ հարցին, երբ քննարկումները կազմակերպենք, յուրաքանչյուր ոք, ով ՀՀԿ անդամ է, առավել ևս՝ խորհրդի անդամ կամ գործադիրի անդամ, նա պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին, երբ քննարկումներ կազմակերպենք, կկայացնենք որոշում, այդ հարցին կանդրադառնանք: Դրանք առայժմ ցանկություններ են, իրոք, կա նման ցանկություն, բավական լրջանում է հարցը, որովհետև մոտենում են օրերը, յուրաքանչյուրը կարտահայտի իր ցանկությունը, յուրաքանչյուրը կտա իր թեկնածությունը, քննարկումների արդյունքում վերջնական որոշումը կտրվի»,- ասաց նա:
Բաղդասարյանը, սակայն, խորհուրդ տվեց չշտապել, քանի որ առայժմ պատրաստվում են ՀՀ նախագահի ընտրություններին: Մարտի 2-ին նախագահական ընտրությունների անցկացումից հետո նոր արդեն կանցնեն մյուս քննարկումներին:
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44