Փետրվարի 9-ին լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ծավալուն հարցազրույցը Գերմանիայի միակ անկախ հրեական «JÜDISCHE RUNDSCHAU» պարբերականին, որում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարբեր գործընթացների առնչությամբ:
Անդրադառնալով «Հայաստան-Իսրայել» հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումներին և ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի` 2017թ. Իսրայել կատարած պաշտոնական այցի արդյունքներին` ՀՀ դեսպանը նշել է, որ առկա է երկկողմ պատրաստակամություն առավել խորացնելու հարաբերությունները ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության և մշակույթի ոլորտներում: Հայաստանի և Իսրայելի միջև վերջին շրջանում բարձր մակարդակով շփումների ակտիվացման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:
Երկու երկրներում մեծ դեր ունի հիշողության քաղաքականության մշակույթը` պայմանավորված երկու ժողովուրդների` ցեղասպանություն վերապրելու պատմությամբ և հոծ սփյուռքի առկայությամբ:
«Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ պետք է միասնաբար պայքարել: Ցեղասպանության կամ Շոահի սարսափի միջով անցած հայ և հրեա ժողովուրդների բարոյական պարտքն է լինել այդ պայքարի առաջամարտիկը, որպեսզի այլևս չկրկնվի, այն ինչ եղել է»:
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին` դեսպան Սմբատյանը նշել է, որ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որ ողջունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, որի կյանքի կոչման արդյունքում վերացվել են նաև հայ-իրանական հարաբերությունների առևտրատնտեսական ներուժի օգտագործման համար սահմանափակում հանդիսացող միջազգային պատժամիջոցները: Ավելին, երկու երկրներն արդեն իսկ մշակում և կյանքի են կոչում տարածաշրջանային նոր նախագծեր:
Հայաստան-Ռուսաստան ԵԱՏՄ անդամ լինելու և հայ-ռուսաստանյան հարաբերությունների վերաբերյալ թղթակցի հարցին ի պատասխան՝ դեսպան Սմբատյանը նշել է. «Իրավամբ, Հայաստանը և Ռուսաստանը նույն տնտեսական միության անդամ են: Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերներն է և Հայաստանի տնտեսությունում գլխավոր ներդրողներից է: Սակայն որպես ռազմավարական գործընկերներ` մեր երկկողմ օրակարգը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, որում մեծ է նաև Ռուսաստանի հայ համայնքի դերակատարությունը: Հայաստանը նաև բարձր է գնահատում Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի միջնորդական ջանքերը` ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը»:
«Հայաստան-ԵՄ» Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման առնչությամբ դեսպան Սմբատյանը նշել է, որ լինելով ԵԱՏՄ անդամ` Հայաստանը կարող է դառնալ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն միմյանց կապող կամուրջը, և այդ մասին են խոսում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները ու որպես օրինակ մատնանշում Հայաստանը:
Սիրիական ճգնաժամի համատեքստում դեսպանն ընդգծել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի Սիրիայի հասարակության բոլոր շերտերի միջև երկխոսության արդյունքո
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33