Փետրվարի 13-ին նախնական պայմանավորվածությամբ կկայանա ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Նախնական պայմանավորվածություն կա, դեռ վերջնական չէ»,-ասաց Մարտիրոսյանը:
Արդյոք հանդիպմանը ներկա կլինի «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Մարտիրոսյանը հստակ պատասխան չտվեց, նշեց՝ դա դեռ կերևա:
Նա պարզաբանեց, որ նախագահի թեկնածուին դիմելու են տարբեր հարցադրումներով՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, համակարգային խնդիրների հետ կապված:
Արմեն Սարգսյանի ցանկությունը հանդիպել նաև արտախորհրդարանական ուժերի հետ, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, նորմալ է:
«Միշտ, ի սկզբանե, ասել եմ, որ նորմալ է, որովհետև խորհրդարանում հասարակությունը, խոշոր հաշվով, ներկայացված չէ:
Հայաստանում մեծամասնությունը խորհրդարանից դուրս է, որովհետև նորմալ ընտրություններ չեն եղել. կեղծված ընտրություններ են, ուստի և հասարակության իրական համակրանքի հետ կապ չունեցող խորհրդարան է»,-ասաց Մարտիրոսյանը:
Հարցին, թե ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի նկատմամբ ինչ դիրքորոշում ունեն «Ժառանգություն» կուսակցությունում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց՝ քանի դեռ չեն հանդիպել, դիրքորոշման մասին խոսել չի կարող:
«Հանդիպումից հետո արդեն մեր մոտեցումները վերջնական կասենք»,- եզրափակեց Մարտիրոսյանը:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44