Սա Հռոմի սրբազան քահայանապետի սովորական այց չէր, սա միայն սովորական հարգանքի տուրք չէր պետությանը կամ ժողովրդին: Սա ուխտագնացություն էր առաջին քրիստոնյա երկիր…
Սա նաև ուխտագնացություն էր հինավուրց, բիբլիական երկիր, առնչություն սրբավայրերին, Աստվածային մասունքներին, բիբլիական Սուրբ լեռանը՝ Արարատին և հայ ժողովրդին: Եվ ամբողջ աշխարհն իմացավ Հայաստանի տեղը, նոր ծանոթացավ կամ վերհիշեց մեր երկրի անցյալն ու մեր ազգի քրիստոնեական տառապանքների ողջ պատմությունը: Համայն երկիրը՝ միլիարդավոր քրիստոնյաներ իմացան Պապի ուխտագնացության մասին ու շատերն՝ իրենք էլ կգան ուխտագնացության մեր բիբլիական երկիր, ինչպես գնում են Սուրբ Երուսաղեմ…
Նրանք՝ այն անձինք, եկեղեցին և այն պաշտոնական մարմինները, որոնք առնչվել կամ կազմակերպել էին այս հրաշափառ և սուրբ այց-ուխտագնացությունը, հնարավորություն էին տվել մի ողջ ժողովրդի սրբագործվելու, իրենց քրիստոնեական արժեքները վերաարժևորելու, թեկուզ մի փոքր իսկ հոգին մաքրելու և ազնվանալու՝ շատ լուրջ, կարևոր, Աստվածահաճո և հայրենանվեր գործ են կատարել: Եվ մենք բոլորս, ողջ ժաղովուրդը՝ պետական, քաղաքական այրերը, յուրաքանչյուրս պետք է նման այցերից հետո գոնե հետևություններ անենք և վերափոխվենք, վերագնահատենք, վերաիմաստավորենք մեր գործունեությունն ու փորձենք այսուհետ ապրել քրիստոնեաբար…
Միայն եկեղեցի մտնելը, մոմ վառելը, առանց կնունքի խորհուրդը հասկանալու կնքվելը, խաչ կրելը չէ քրիստոնեությունը…Պետք է ապրենք սիրով առլեցուն Աստծո, մեր մերձավորների, բարեկամների, բոլորի նկատմամաբ, հույսով, հավատով, նվիրումով, ազնվությամբ, արդարությամբ ու մարդասիրությամբ: Մեր մեջից հանելով նախանձը, այն չարն ու անասնական անբավարարվածությունն ու ագահությունը, որ տանում է հոգու կործանման, անարդարությունների և նույնիսկ հանցանքների:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր եզակի մարդ տեսակով գուցե սրբագործի ու օրինակ դառնա մեզանից շատերիս համար…Գոնե Սուրբ քահայանապետի ուխտագնացությունից հետո փորձենք հաճախակի խոսել մեր խղճի հետ, անպայման մտովի առանձնանաք և խոսենք ու հիշենք Աստծո ներկայությունը մեզանում՝ միշտ և ամենուրեք…Միշտ հիշենք Պապի խոսքերը. <<Սերն իրականություն է դառնում ոչ թե այն ժամանակ, երբ մենք խոսում ենք նրա մասին, այլ այն ժամանակ, երբ ապրում ենք այն>>:
Թող հովվապետների Խոր Վիրապից դեպի Արարատ արձակած աղավնիները խաղաղություն բերեն Հայրենիքիս և համայն Աշխարհին…
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34