Բոլոր կանայք էլ երազում են համեղ բաներ ուտելու և միևնույն ժամանակ նիհարելու մասին, սակայն ժամանակի ընթացքում անցանկալի ճարպաշերտերը միևնույն է կուտակվում են, իսկ խիստ դիետաներն ու սահմանափակումները ոչ միայն փչացնում են տրամադրությունը, այլև բացասաբար են ազդում առողջության վրա:
Սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ կա միջոց՝ քաղցած չմնալու և միևնույն ժամանակ չգիրանալու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 մթերք, որոնք կօգնեն այրել ճարպերը և կկանխեն դրանց կուտակումը:
Հավկիթ

Հավկիթը կարելի է խաշել կամ պատրաստել ֆրանսիական պաշոտ ձու: Սա հիանալի սննդարար ուտեստ է, որը պահպանում է հավկիթի օգտակար բաղադրիչները, հագեցնում է և կանխում ավելորդ կիլոգրամների կուտակումը: Հավկիթը պարունակում է մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ մեծ քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր:
Մեկ ձուն պարունակում է սպիտակուցների օրական անհրաժեշտ քանակության 15%-ը:
Կաղամբի թթու

Կաղամբի թթուն կարող է լինել ինչպես առանձին ուտեստ, այնպես էլ հավելում այլ ուտեստներին: Այս մթերքը մարսելու համար օրգանիզմն ավելի շատ էներգիա է վատնում քան ստանում է դրանից, ուստի կաղամբի թթուն յուրահատուկ մթերք է, որը ոչ միայն հագեցնում է, այլև օգնում է նիհարել:
Այս ուտեստը նաև հարուստ է մանրաթելերով, ինչի շնորհիվ ազատում է փորկապությունից: Բացի այդ, կաղամբի թթուն պարունակում է վիտամին C, որը կանխում է մրսածությունն ու գրիպը: Այն նաև արագացնում է առողջ բջիջների ստեղծումը և իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը: Դրանում պարունակվում են հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են ծերացման (հատկապես՝ գլխուղեղի ծերացման) գործընթացը:
Խորոված կարտոֆիլ

Խորոված կարտոֆիլն ունի շատ ցածր կալորիականություն, ամբողջությամբ յուրացվում է և դուրս է գալիս օրգանիզմից՝ առանց ստամոքսում ծանրության զգացողություն թողնելու: Պեկտինային նյութերն օգնում են մաքրել օրգանիզմը, իսկ մեծ քանակությամբ կալիումը շատ օգտակար է մկանների համար և կանխում է ջղաձգումների առաջացումը: Բացի այդ, խորոված կարտոֆիլի կեղևը բարելավում է տղամարդկանց պոտենցիան: Նաև հիանալի այլընտրանքային տարբերակ կարող է լինել առանց կեղևազրկելու խաշած կարտոֆիլը:
Դասական յոգուրտ

Այս մթերքի յուղայնությունը չպետք է գերազանցի 2%-ը: Յոգուրտը պարունակում է կալցիում ու սպիտակուցներ և բարելավում է աղիների միկրոֆլորան: Յոգուրտը խմորման արդյունքում ստացված մթերք է, ուստի այն շատ ավելի հարմար է այն մարդկանց համար, որոնց օրգանիզմը չի ընդունում լակտոզա, քան կաթն ու կաթնամթերքի այլ տեսակները:
Արտիճուկ

Այս բանջարեղենը չի պարունակում ոչ մի վնասակար կամ կալորիաներով հարուստ տարր: Ամեն օր արտիճուկ օգտագործելն օգնում է վերահսկել սննդի կալորիականությունը: Բացի այդ, արտիճուկը մանրաթելերի հիանալի աղբյուր է:
Լոբի

Կարմիր լոբին հիանալի մթերք է նիհարել ցանկացողների համար: Այն պարունակում է հեշտ յուրացվող բուսական սպիտակուցներ, հանքանյութեր ու վիտամիններ: Շնորհիվ մեծ քանակությամբ մանրաթելերի՝ այն բարելավում է մարսողությունը և կանխարգելում քրոնիկ փորկապությունը:
Նուշ

Նուշը հարուստ է մանրաթելերով, իսկ թարմ մրգերի հետ համադրելու դեպքում դառնում է լավագույն թեթև սնունդը, որը և՛ սնուցում է անհրաժեշտ օգտակար նյութերով, և՛ հագեցնում:
Ձիթապտուղ

Այս մթերքը նպաստում է ստամոքսի աշխատանքի կարգավորմանն ու քաշի վերահսկմանը: Օրական 10 ձիթապտուղը կամ մեկ գդալ ձիթայուղը նպաստում են ճարպերի ու աղերի լավ յուրացմանն ու մաքրում են օրգանիզմը տոքսիններից:
Չամիչ

Այս չորամիրգը նույնպես շատ արդյունավետ է ճարպային կուտակումներից ազատվելու համար: Կարելի է պատրաստել չամիչի ջեմ և ներառել այն սննդակարգի մեջ: Ջեմը պատրաստելու համար հարկավոր է մանրացնել 100 գրամ չամիչը, 100 գրամ ծիրանաչիրը, 400 գրամ սալորաչիրը և 200 գրամ մասուրը, այնուհետև ավելացնել մեղր և ստացված խառնուրդն ուտել օրական երկու անգամ (1-ական ճաշի գդալ):
Նյութի աղբյուրը՝ med.tert.am
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33