Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիեֆինգ Կոնատեն (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները Աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Մալիի հետ, Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում պատրաստակամ են ուսումնասիրելու տարբեր ոլորտներում Մալիի հետ համագործակցության հնարավորությունները:
Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 24 տարի առաջ, սակայն այս ընթացքում փոխգործակցություն է ձևավորվել հիմնականում միջազգային հարթակներում: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ երկրների միջև հարաբերությունները խորացնելու համար, և հույս է հայտնել, որ դեսպան Կոնատեի նշանակմամբ հայ-մալիական երկկողմ հարաբերությունները կզարգանան:
Մալիի դեսպանը և Նախագահ Սարգսյանը համակարծիք են եղել, որ Մալին և Հայաստանը, դառնալով անկախ պետություններ, ժառանգել են նաև մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար ջանքեր են պահանջվում և վստահություն են հայտնել, որ երկու երկրներն էլ կհաղթահարեն այդ մարտահրավերները և կկառուցեն լավ ապագա:
Մալիի դեսպան Տիեֆինգ Կոնատեն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության համար՝ վստահեցնելով, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի երկկողմ միջպետական կապերի զարգացմանը: Դեսպանը տեղեկացրել է, որ իր երկրի նախագահին է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և շնորհակալություն է հայտնել հրավերի համար: Զրուցակիցները Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ևս մեկ հարթակ են համարել համագործակցությունը Հայաստանի և Մալիի միջև լավագույնս զարգացնելու համար:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55