ARM | RUS |

Պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին. Տասնյակից ավելի ՀԿ-ների հայտարարությունը

14.02.18 | 15:44

Մեկ տասնյակից ավելի իրավապաշհպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ երկրի իշխանություններից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված հարցերը գտնվում են օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում եւ պարբերաբար արտացոլվում են նրանց զեկույցներում։

Հաճախ դրանք շեշտադրվում են միջազգային համագործակցության ծրագրերում՝ երկրին ցուցաբերվող տնտեսական աջակցությունը պայմանավորելով հենց այս ոլորտի առաջընթացով։ Համագործակցության վերջին այդպիսի փաստաթուղթ է Եվրոպական միության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որի հիմքում ընկած են միջազգային տարբեր փաստաթղթերով սահմանված՝ ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։

Հարկ է նկատել, որ ՀՀ կառավարությունը տարիների ընթացքում բավականին հմտացել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն ու ժողովրդավարության հետընթացը կոծկելու եւ միջազգային գործընկերներին կեղծելու գործում եւ մշտապես կարողացել է մանեւրել զուգահեռ տարբեր իրականություններում, մի կողմից՝ կոպտորեն եւ անպատժելի կերպով ոտնահարելով մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, մյուս կողմից՝ ձեւացնելով «ջանքեր» (ինչպես օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն, հայեցակարգ եւ այլ թղթեր, որոնք պրակտիկայում գրեթե ոչ մի ազդեցություն չեն ունենում մարդու իրավունքների խախտումների կանխարգելման վրա)՝ սիրաշահելու միջազգային գործընկերներին եւ շարունակելու ստանալ նրանց տնտեսական եւ, երբեմն նույնիսկ, քաղաքական աջակցությունը։

2012 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1900 բանաձեւով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական հանձնաժողովը տվել է «քաղաքական բանտարկյալ» եզրույթի սահմանումը՝ ամրագրելով, որ իր անձնական ազատությունից զրկված անձը կարող է համարվել «քաղաքական բանտարկյալ», եթե՝

• անձն ազատազրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ կից արձանագրություններով երաշխավորված հիմնարար իրավունքներից/ազատություններից որեւէ մեկի խախտմամբ, մասնավորապես՝ խղճի, մտքի, կրոնի, արտահայտման, տեղեկատվության, հավաքների, միավորումների ազատության,

• անձի ազատազրկումը տեղի է ունեցել զուտ քաղաքական պատճառներով՝ առանց որեւէ հանցանքի հետ առնչություն ունենալու,

• քաղաքական դրդապատճառներով ազատազրկման ժամկետը կամ պայմանները հստակորեն անհամաչափ են այն հանցանքին, ինչի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է,

• քաղաքական դրդապատճառներով անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել, կամ

• ազատազրկումը արդյունք է հստակորեն անարդար դատավարության, ինչը առերեւույթ կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ:

Բանաձեւում նաեւ հստակորեն սահմանվում է, որ ահաբեկչական գործողությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղաքական բանտարկյալներ, եթե նրանք հետապնդվել եւ դատապարտվել են այդ հանցագործությունների համար ազգային օրենսդրության եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն:

Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում ու կալանավորներին պահելու վայրերում ներկայումս գտնվում են մի քանի տասնյակ անձինք, որոնց ազատությունից զրկելը (ձերբակալման, կալանավորման կամ որպես քրեական պատիժ նշանակվող ազատազրկման դեպքում) թե՛ դատավարական համապատասխան որոշումների կայացման ապացուցողական հիմքերի, թե՛ այդ որոշումների կայացմանը նախորդող դատավարական ընթացակարգերում մարդու իրավունքների պաշտպանության տարրական երաշխիքների, թե՛ ձերբակալված ու կալանավորված անձանց եւ դատապարտյալների պահման պայմանների, եւ թե՛ ժամկետների տեսակետից ցայտուն կերպով արտահայտում են այս անձանց հանդեպ Հայաստանի Հանրապետության՝ միջազգային չափորոշիչներից հեռու նախաքննությամբ եւ դատական քննությամբ դրսեւորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առավել ակնհայտ է ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ։

Դատաիրավական հաստատված պրակտիկայից՝ այս անձանց հանդեպ դրսեւորվող նշված շեղումները հիմնովին թույլ են տալիս նրանց համարել քաղաքական բանտարկյալ՝ վերոհիշյալ բանաձեւի համատեքստում։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով 2018թ․ փետրվարի 9-ի նիստում մեղադրող դատախազը, չունենալով մեղադրանքը հիմնավորող բավարար ապացույցներ, այդուհանդերձ դատարանից պահանջեց նշանակել ակնհայտ անհամաչափ պատիժ՝ Ժիրայր Սեֆիլյանին՝ 11 տարի, Գեւորգ Սաֆարյանին` 4 տարի 6 ամիս, Սասունիկ Կիրակոսյանին` 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանին` 4 տարի, Հրայր Թոփչյանին` 3 տարի, Գալուստ Գրիգորյանին` 3 տարի եւ Հովհաննես Պետրոսյանին` 2 տարի ազատազրկում։

2015թ․ սահմանադրական փոփոխություններին հաջորդող ժամանակահատվածում ընդհանուր ժողովրդավարական հետընթացի միտումները երկրում վկայում են, որ իշխանության ապօրինությունները չհանդուրժող եւ նրանց հետեւողականորեն քննադատող մարդկանց նկատմամբ նույն վրեժխնդիր մոտեցումը նախատեսվում է կիրառվել նաեւ մյուս քաղաքական բանտարկյալների նկատմամբ։

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը եւ ժողովրդավարությունը տեղ չունեն մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ եւ, որտեղ մարդկանց նկատմամբ կարող են հաշվեհարդար տեսնել այլակարծության, խղճի ազատության, արտահայտման ազատության եւ հավաքների իրավունքը իրացնելու հիմքով։ Այս պայմաններում ձեւական եւ առոչինչ են դառնում բոլոր պայմանագրերով սահմանված պարտավորություններն ու բարձր մակարդակի խոստումները։ Քաղաքական գործիչների հանդեպ վերը նշված վերաբերմունքը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ եւ 11-րդ հոդվածների խախտում է հանդիսանում նաեւ այն պատճառով, որ այդ իրավունքներն իրացնելուն ուղղված գործողությունները պատժելու հետ մեկտեղ հետապնդվում է մեկ այլ, մեր կարծիքով, ոչ պակաս անհանդուրժելի նպատակ, որը բնորոշ է քրեական իրավունքին, այն է՝ կանխել ազատ խոսքի ապագա դրսեւորումները եւս։

Պահանջու՛մ ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Կո՛չ ենք անում միջազգային հանրությանը՝ պատշաճ գնահատական տալ Հայաստանում ժողովրդավարության հետընթացին եւ մարդու իրավունքների ոտնահարումներին։

Քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը պետք է հանդիսանա գլխավոր եւ անքննելի նախապայմանը Հայաստանի Հանրապետության ժողովրդավար զարգացման համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Կանանց ռեսուրսային կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ


Նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը փորձեց փրկել Լեռնային Ղարաբաղը. Ռոբերտ Քոչարյան

Նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը փորձեց փրկել Լեռնային Ղարաբաղը. Ռոբերտ...

23:01

Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի արյունոտ խոհանոցի «շեֆ-խոհարարն» է, և սա երբեք չի մոռացվելու․ Արմեն Աշոտյան

Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի արյունոտ խոհանոցի «շեֆ-խոհարարն» է, և սա երբեք չի...

22:56

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին է պատասխանել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եվրոպական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին է...

21:48

Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել

Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը ազատ են արձակվել

21:21

Զոհեր, տուժածներ. Բախվել են երկաթե ամրաններ տեղափոխող բեռնատարն ու ՎԱԶ 21014-ը

Զոհեր, տուժածներ. Բախվել են երկաթե ամրաններ տեղափոխող բեռնատարն ու ՎԱԶ...

18:25

Վճարային բոլոր հարցերի դեպքում դիմեք «Թել-Սել»-ին, մետրոպոլիտենի աշխատակիցներին մի՛ վիրավորեք. Հայտարարություն

Վճարային բոլոր հարցերի դեպքում դիմեք «Թել-Սել»-ին, մետրոպոլիտենի աշխատակիցներին մի՛ վիրավորեք....

18:05

Հայաստան կժամանի Ղազախստանի արտգործնախարարը

Հայաստան կժամանի Ղազախստանի արտգործնախարարը

17:36

ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի պատմուճանը

ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի...

17:13

Արսեն Թորոսյանն այցելել է մանկատուն

Արսեն Թորոսյանն այցելել է մանկատուն

16:54

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյան

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ...

16:27

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները. Դրանք տևում են ժամը 21.30–ից մինչև 07.00

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները. Դրանք տևում են ժամը 21.30–ից մինչև...

15:23

Չեմ կարծում, որ շանտաժ է, երբ ՌԴ–ն ասում է՝ եթե ԵԱՏՄ–ից դուրս գաք, գազը կթանկանա. Աղազարյան

Չեմ կարծում, որ շանտաժ է, երբ ՌԴ–ն ասում է՝ եթե ԵԱՏՄ–ից դուրս գաք, գազը կթանկանա....

15:02

Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի...

14:48

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները....

14:35

Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անելու հրահանգ ստացե՞լ է Փաշինյանից․ ՊԵԿ նախագահի պարզաբանումը

Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անելու հրահանգ ստացե՞լ է Փաշինյանից․ ՊԵԿ նախագահի...

14:16

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանին

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին նախարար Արտեմ...

13:55

Ձերբակալվել է Արման Սահակյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը

13:49

Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում. Գագիկ Ծառուկյան

Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում. Գագիկ...

13:35

«Հայաստան» դաշինքը ներկայացնում է նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը

«Հայաստան» դաշինքը ներկայացնում է նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական...

13:03

«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետ

«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ...

12:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44