ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ Ադրբեջանն ընտրություններից առաջ իր բնակչության վստահությունը շահելու և ագրեսիվ հռետորաբանությունն ուժեղացնելու ճանապարհով կարող է ռազմական գործողություններն ակտիվացնել հայ-ադրբեջանական սահմանին: «Մենք պետք է չկորցնենք մեր զգոնությունը, քանի որ հարևան ենք մի երկրի, որը բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիա իրականացնել: Զգոնությունը մեզ համար միշտ կենսական նշանակություն ունի»,- ասաց նա:
Սաֆրաստյանի խոսքով` Ադրբեջանն ամեն կերպ հարվածներ է հասցնում Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, և ժամանակ առ ժամանակ այդ հարվածներն ընդունում են սուր բնույթ:
«Չեմ կարծում,որ Ադրբեջանը ներկայումս իրական ցանկոթյուն ունի դուրս գալու Մինսկի խմբի բանակցային գործընթացից, ես ենթադրում եմ, որ ապրիլից հետո Ադրբեջանը կփորձի կորզել որոշակի առավելություն բանակցային գործընթացում»,-նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանում իրադրությունը կարող է սրվել նաև սիրիական իրադարձությունների հետ կապված: «Ադրբեջանում ճնշումները գնալով ուժեղանում են, և դա անհանգստացնում է Ալիևին»,-նշեց նա:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44