Հարուցվել է քրեական գործ՝ պարզելու հարկայինտեսչության աշխատակիցների կողմից լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով վկա, «Սոնա-Ելենա» ՍՊ ընկերության հաշվապահ Արմեն Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Արմեն Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցները, առանց ստուգման հանձնարարականի, հիշյալ ՍՊ ընկերությունում իրականացրել են ստուգում, որի ընթացքում հայտնաբերվել է ՍՊ ընկերությունում աշխատող 10-ը անձանց չգրանցված լինելու փաստը: Ստուգումն ու դրա արդյունքներն օրինականացնելու և փաստաթղթավորելու նպատակով դրանից երեք օր անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին, Շենգավիթի հարկային տեսչությունում, իր մասնակցությամբ, հարկային տեսչության աշխատակիցները կազմել են ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող՝ ստուգումն, իբր, 2014 թվականի հոկտեմբերի 13-ին կատարելու մասին փաստաթղթեր՝ հայտարարություն, ստուգման արձանագրություն և ստուգման ակտի նախագիծ, որոնք հիշյալ աշխատակիցների պահանջով ինքը ստորագրել և հաստատել է ՍՊ ընկերության կնիքով:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55