Ադրբեջանն աշխարհում իրեն ճանաչել է տալիս հերթով բացահայտվող կաշառակերությունների հետ կապված աղմկալից իրադարձություններով: «Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝ այս մասին facebook-ի իր էջում գրում է Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին` անդրադառնալով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությունը քողարկելու համար Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին ադրբեջանական իշխանությունների կողմից 2,4 մլն եվրո կաշառք տրվելու փաստի բացահայտմանը:
«Ադրբեջանն աշխարհում իրեն ճանաչել տվեց Պանամայում օֆշորային հաշիվներով, Լոնդոնում 38 առանձնատներ գնելով, մանաթի տպագրման ժամանակ Ավստրիայում միլիոնավոր դոլար «օտկատ»-ով, օֆշորի հաշիվներով Կառլովի Վարիում հյուրանոցներ և հանգստյան տներ գնելով և խոշոր փողերի այլ լվացումներով: Այն աստիճանի են ճանաչել տվել, որ կոռումպացված ադրբեջանական իշխանությունների թակարդից ազատվելու համար ԱՄՆ կոնգրեսականները վերադարձրել են ժամանակից Ադրբեջանից ստացած բոլոր նվերները:
Այժմ էլ Իտալիայում են իրենց ճանաչել տալիս: Իտալիայի բոլոր ԶԼՄ-ները գրում են կոռումպացված Ադրբեջանի մասին: Գրում են, որ 2013 թվականին ԵԽԽՎ-ում քաղբանտարկյալների հետ կապված զեկույցի ընդունումը կանխելու, անմեղ մարդկանց ավելի երկար ժամկետով բանտում պահելու համար Ադրբեջանի իշխանությունը Իտալիայի ներկայացուցչական պատվիրակության ղեկավար Լուկա Վոլոնտեին 2,4 մլն եվրո կաշառք է տվել», -գրում է Քերիմլին:
Ադրբեջանի ժողովրդավար ուժերի և ընդդիմության «Ազգային Խորհուրդ» միության նախագահ Ջամիլ Հասանլին էլ facebook-ի իր էջում այդ առնչությամբ հայտարարել է, որ շուտով Ադրբեջանի վերաբերյալ ավելի մեծ խայտառակություններ կբացահայտվեն:
«Այս երկիրը ոտքից-գլուխ կաշառքի և կոռուպցիայի մեջ է, ոչ մի պաշտոնյա չի խորշում այդ խայտառակությունից: Լուկա Վոլոնտեին 2,4 մլն եվրո կաշառքը տրվել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Էլխան Սուլեյմանովի և Մուսլիմ Մամեդովի միջնորդությամբ, որպեսզի կանխվի 2013 թվականի հունվարի 23-ին ԵԽԽՎ-ում «Ադրբեջանում 85 քաղբանտարկյալների մասին» գերմանացի պատգամավոր Շտրասերի պատրաստած զեկույցի ընդունումը: Դրանով ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանությանը քաղաքական բռնաճնշումներն ընդլայնելու քարտ-բլանշ տվեց: Շուտով Ադրբեջանի վերաբերյալ նոր խայտառակություններ էլ կբացահայտվեն: Գաղտնիք չէ, որ ԵԽԽՎ Ադրբեջանի գծով համազեկուցող Պեդրո Ագրամունտը, որը ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամ էր, աջակցել էր կեղծված ընտրություններն արդարացի անցկացնելու մասին Ռոբերտ Վոլտերի` ընտրություններից հետո արած խայտառակ հայտարարությանն ու պատրաստած զեկույցին: Անպայման կբացահայտվեն նաև այն գաղտնիքները, թե ինչու ԵԽԽՎ-ի ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտպանել է և ընտրությունների կեղծման, քաղբանտարկյալների ու ժողովրդավարության ոտնահարման հարցերում շարունակում է պաշտպանել Ադրբեջանի իշխանությանը»,-նշել է Հասանլին:
Իտալիայի Միլան քաղաքի դատախազությունը ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, որը հայտնի քաղաքական գործիչ է, մեղադրել է Ադրբեջանից 2,39 մլն եվրո գումար կաշառք ստանալու մեջ:
Լուկա Վոլոնտեի մեղադրական ակտում նշվում է, որ նա պաշտոնական Բաքվի շահերից ելնող «կարճաժամկետ և երկարաժամկետ քաղաքական նախաձեռնություններ» է իրականացրել, ինչը, մասնավորապես, արտահայտվել է 2013 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հարցի քննարկման ժամանակ:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55