ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» (Cobra) ընկերության տարածաշրջանային տնօրեն Ալեխանդրո Ռոդրիգոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախարարը դրական է գնահատել իսպանական ընկերության՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցության պատրաստակամությունն ու դրանց զարգացման հեռանկարները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեխանդրո Ռոդրիգոն Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը և խոսել զարգացման առաջնահերթությունների մասին, ինչպես նաև քննարկել Հայաստանի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության ծրագրերը:
Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 300 մասնաճյուղեր ունեցող «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերությունը գործունեություն է ծավալում նաև էներգետիկայի բնագավառում, մասնավորապես՝ մասնագիտացած է հիդրոկայանների, արևային կայանների, էլեկտրահաղորդման գծերի կառուցման գործում: Ալեխանդրո Ռոդրիգոն նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով:
Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել հիդրոկայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ իրանցի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան ֆինանսավորման դեպքում, հայկական կողմը ևս կարող է մասնակիցներ ներգրավել նախագծում։
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44