ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով՝ հունիսի 21-24-ը Հայաստանում էր ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ ծանոթանալու Հայաստանում պտուղ-բանջարեղենի արտադրության ու պահման պայմաններին, ինչպես նաեւ արտահանման սերտիֆիկացան գործընթացներին:
Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռների՝ ՌԴ անխափան արտահանման հարցը, խոսվել է ԵՏՄ շրջանակներում համագործակցության ու հսկողության համատեղ միջոցառումների արդյունավետության մասին: Կարեւորվել է վերահսկողություն իրականացնող երկու կառույցների միջեւ ամենօրյա եւ սերտ փոխգործակցությունը, ինչը հնարավորություն կընձեռի արագ արձագանքել հնարավոր խնդիրների առաջացման դեպքում: Արմեն Հայրապետյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում ակտիվորեն ստեղծվում են ջերմոցային տնտեսություններ՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հայկական ծագման պտուղ-բանջարեղենը միջազգային շուկայում մրցունակ դարձնելու լավ հնարավորություն է ստեղծում:
Միայն 2016 թվականի տարեվերջին նախատեսվում է ջերմոցային տնտեսությունների տարածքներն ավելացնել եւս 70 հեկտարով:
Դաշնային ծառայության պատվիրակությունն այցելել է փակ գրունտում բանջարեղենի մշակմամբ զբաղվող մի շարք խոշոր ընկերություններ, ինչպես նաեւ՝ խնձորենու եւ ծիրանենու այգիներ: Ռուս մանագետները տեղում պարզել են, որ ջերմոցներում բանջարեղենի եւ հատապտուղների աճեցման ժամանակ օգտագործվում է վնասատու կարանտին օրգանիզմների դեմ պայքարի կենսաբանական միջոց, ինչն արտադրանքը դարձնում է էկոլոգիապես մաքուր:
Այցի շրջանակներում ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը ծանոթացել է նաեւ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» կենտրոնի աշխատանքներին՝ հավաստիանալով, որ լաբորատորիայի նյութատեխնիկական հագեցվածությունը նորագույն սարք-սարքավորումներով եւ մասնագետների որակավորումը թույլ են տալիս ՀՀ-ում իրականացնել հետազոտություններ Եվրասիական տնտեսական միության արդի պահանջներին համապատասխան:
ՀՀ եւ ՌԴ բուսասանիտարիայի ոլորտի պատասխանատուները քննարկել են միասնական տնտեսական գոտում հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55