Հեղինակավոր National Geographic ամսագիրն իր Ինստագրամի էջում Լեռնային Ղարաբաղին նվիրված լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարները նվիրված են Արցախի կառավարության կողմից ծնելիության խթանման նպատակով պետական ֆինանսավորման ծրագրին, որի նպատակը «բեյբի բում»ժն է:
Լուսանկարներից մեկում պատկերված է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ կնքում են նորածին աղջնակին: Լուսանկարն արվել է 2011 թվականի հուլիսին:

«Մարիա Առուստամյանի ծնողները՝ Անուշն ու Գրիգորին, կառավարության կողմից ծնելիության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակում 765 եվրո են ստացել առաջին երեխայի համար: Կառավարության այս նախաձեռնությունը նպատակ ունի «բեյբի բում»-ի հասնել Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ հանրապետություն է, սակայն ամբողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս»,-նշված է լուսանկարի տակ:
Երկրորդ լուսանկարի տակ արված է հետեւյալ գրառումը. «Հարսանիքի մասնակիցներն այցելում են ԼՂՀ Ստեփանակերտի խորհրդանիշ համարվող հուշարձան (Մենք ենք մեր սարերը-խմբ): Նորապսակները 575 եվրո են ստացել կառավարության կողմից ծնելիության խթանման ուղղված ծրագրի շրջանակներում:

Երրորդ լուսանկարում պատկերված է Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի նորապսակ զույգը՝ հարսանիքից հետո: Երիտասարդ զույգը եւս մոտ 575 եվրո է ստացել կառավարության կողմից ծնելիության խթանման ուղղված ծրագրի շրջանակներում:

Բոլոր լուսանկարներն արվել են 2011 թվականի ամռանը՝ Անաստասիա Թեյլոր Լինդի կողմից:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33