ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր հյուրընկալել է Իսրայելի Պետության Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի նախագահ Ժոզեֆ Շեվելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը:
Ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է ուսումնասիրել Իսրայելի առաջավոր փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առումով և ուրախ են քննարկել համագործակցության հնարավորությունները:
Ժոզեֆ Շեվելը, ներկայացնելով իր ղեկավարած կրթական հաստատությունը, նշել է, որ համագործակցության համաձայնագրեր ունեն աշխարհի մի շարք երկրների, մասնավորապես Չինաստանի, ամերիկյան թվով 34 պետությունների հետ և իրենց առաջարկած ուսուցման ծրագրերի շնորհիվ այդ երկրներին հաջողվել է զգալի աճ և առաջընթաց արձանագրել գյուղատնտեսության ոլորտում: Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտը Հայաստանում համագործակցում է «Սպայկա» ընկերության հետ:
Հանդիպման ընթացքում պարոն Շեվելը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին առաջիկայում Իսրայել կատարելիք այցի շրջանակում լինել նաև Գալիլեե իստիտուտում` տեղում համագործակցության հարցերը քննարկելու նպատակով:
Որպես առաջին քայլ` Ռոբերտ Մակարյանը խնդրել է հյուրին նախարարություն ներկայացնել ուսուցման, վերապատրաստման ծրագրերի ուղղությունների, դրանց ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկ` հետագա համագործակցության հնարավորություններն առավել հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44