13.08
Ինչպես նշում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Aseman Airlines ավիաընկերությանը, երկու օդանավակայանների միջև հեռավորությունը 556 կիլոմետր է, իսկ չվերթի ընդհանուր տևողությունը՝ մոտ մեկուկես ժամ:
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կործանված ինքնաթիռի հրամանատարին 2013 թվականին հաջողվել է վայրէջք իրականացնել, երբ օդանավի շարժիչի աշխատանքը խափանվել է:
12.44
Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին իր Twitter-ի է էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,– ասվում է նրա գրառման մեջ։
12.39
Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Ալաեդդին Բորուջերդին նշել է, որ ինքնաթիռում եղել է 66 մարդ:
Ինչպես նշում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Aseman Airlines ավիաընկերությանը, ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են:
Ըստ Mirror–ի՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից օդանավակայանից մեկնելուց 20 րոպե անց: Դեպքի վայր են ուղարկվել փրկարարաների թիմեր՝ ենթադրյալ ողջ մնացածներին փրկելու համար:
Խիտ մառախուղը խոչընդոտում է փրկարարների աշխատանքը: Շտապօգնության ավտոմեքենաներին չի հաջողվել հասնել լեռնային վայր, և փրկարարներն ուղարկվել են ուղղաթիռով:
Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը բախվել է Դենա լեռնաշղթայի լեռներից մեկին:
12.14
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն այս պահին փորձում է ճշտել՝ արդյոք Իրանում այսօր կործանված ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր կան, թե՝ ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:Նրա խոսքով՝ այս պահին դեռևս որևէ տեղեկություն չկա:
12.06
Ըստ Daily Sabah–ի՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից և կործանվել Սպահան նահանգի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում:
Tasnim գործակալության տվյալների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 60-100 մարդ:
Ըստ BBC գործակալության՝ եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռը չի կարողացել հասնել վթարի վայր։
–––––––––––––––––––––––––––––––
Իրանում մոտ 60 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվում էր Թեհրանից Յասուջ քաղաք:
Իրանի արտակարգ ծառայությունների հաղորդմամբ՝ ինքնաթիռը կործանվել է Սպահան նահանգի մոտակայքում` լեռնային հատվածում:
Tasnim գործակալությունը նշում է, որ մի քանի մարդ կարող էր ողջ մնալ:
Press TV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ մի քանի ականատես տեսել է՝ ինչպես է ինքնաթիռը փորձել վթարային վայրէջք կատարել ֆերմաների մոտակայքում:
Daily Sabahի նախնական տվյալներով՝ Aseman Airlines ավիաընկերության ATR 72 ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55