Սեւեռուն հայացք
Եթե աղջիկը սովորականից ավելի երկար է հայացքը պահում ձեր վրա, դա վկայում է նրա որոշակի հետաքրքրվածության մասին: Չնայած սիրահարվածության մասին այստեղ խոսելը դեռ վաղ է: Դրանում վստահ լինելու համար պարզապես հետեւեք ինքներդ ձեզ: Եվ այստեղ անպայման կնկատեք, որ երբ ձեզ հետաքրքրող օբյեկտը հայտնվում է տեսադաշտում, ձեր հայացքը կենտրոնանում է նրա վրա: Այնպես որ, նշված թեզը վերաբերվում է նաեւ տղամարդկանց:
Կարգի բերել տեսքը
Այս նշանը գալիս է դեռ հնագույն ժամանակներից եւ պայմանավորված է պարզագույն բնազդով: Սիրահարված աղջիկը սկսում է գրավել իրեն դուր եկած տղամարդուն: Մազերի հարդարում, օձիքի շտկում, տղամարդու ներկայությամբ շրթներկի թարմացում: Սրանք ակնհայտ նշաններ են, որոնք մատնում են: Հարցն այն է՝ արդյո՞ք աղջիկն ուզում է, որ իր հետաքրքրվածության մասին իմանա շրջապատը:
Հանդիպումների ու շփման ձգտում
Սիրահարված աղջիկն անպայման հանդիպումների ու շփման հնարավորություն կփնտրի իրեն դուր եկած տղամարդու հետ: Եվ դրա համար կարող է օգտագործվել ցանկացած առիթ: Ընկերների հետ համատեղ հանգստից՝ մինչեւ պատահական հանդիպում փողոցում: Ու այդպիսի հանդիպումն էլ կարող է ամենեւին պատահական չլինել: Պետք է նաեւ հիշել, որ սիրահարված աղջիկը շփվելիս երկչոտ է դառնում: Եթե դուք նման բան նկատեցիք աղջկա մոտ, ուրեմն մեծ է հավանականությունը, որ նա սիրահարաված է:
Հոգատարություն
Տղամարդիկ սովոր են, որ իրենք պետք է հոգ տանեն կանանց: Եւ, իսկապես, սիրահարված տղամարդը հակված է հոգ տանել կնոջը: Այս թեզը հավասար գործում է նաեւ կանանց դեպքում: Սիրահարված աղջիկը նույնպես հոգատարություն է ցուցաբերում իր սիրեցյալի նկատմամբ: Եւ դա երեւում է առաջին հայացքից մանրուք թվացող երեւույթներում: Այդ գիծը պայմանավորված է մայրական բնազդով, որն աղջիկը ենթագիտակցորեն դրսեւորում է նաեւ իր սիրեցյալի նկատմամբ:
Ուրախություն
Եթե աղջիկը ձեր ներկայությամբ սկսում է բարձր ծիծաղել ու փայլել երջանկությունից, դա սիրահարվածության ակնհայտ նշան է: Սա իսկական անկեղծ զգացմունքների եւ համակրանքի դրսեւորում է:
Թույլ տալ անձնական տարածք մտնել
Բոլորը գիտեն, որ անձնական տարածքն այն հեռավորությունն է, որից ներս մարդը թողնում է միայն իրեն մոտ անձանց: Այսպես, եթե աղջիկը հանգիստ է վերաբերվում պատահական հպումներին, շփումներին ու նման այլ բաների, ուրեմն նա ձեզ դասում է իրեն մոտ մարդկանց շարքին:
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15