Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում Ֆրանկոֆոնիայի թեմայով կայացավ հերթական ձնե քանդակների փառատոնը։
«Ձնեմարդուկ» փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ անգամ և իր շուրջ է հավաքում զբոսաշրջիկների թե՛ Հայաստանի տարբեր մարզերից, թե՛ արտասահմանից։
Ներկայացնելով փառատոնը՝ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանն ընդգծեց, որ այն կազմակերպվում է ձմեռային զբոսաշրջային ուղևորահոսքերն ավելացնելու նպատակով։
«Փառատոնը հիմնականում կազմակերպվում է փետրվարին, քանի որ այն տուրիզմի տեսանկյունից պասիվ ամիս է համարվում, իսկ մենք, այսպիսով, փորձում ենք զբոսաշրջային սեզոնն ավելի երկարաձգել,- ասաց Վազգեն Գալստյանը։
Նրա խոսքով՝ իրենք նպատակ ունեն նմանատիպ փառատոնների միջոցով առհասարակ Հայաստանում զարգացնել ձմեռային զբոսաշրջությունը։ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ արդեն ավանդույթ է ձևավորվել Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողներին հրավիրելը։ Ալիսան ու Արմինեն հենց այդ ավանդույթի համաձայն են հայտնվել Ջերմուկում։ Նրանք առաջին անգամ էին մասնակցում փառատոնին։ «Ձնեմարդուկ 2018»-ին մասնակցելու համար աղջիկներին տրվել է թեմա, որի էսքիզներով հաղթել են ու եկել քանդակելու։
«Տպավորությունները շատ լավ են, մենք առաջին անգամ ենք ձնով քանդակում։ Քոլեջում այլ նյութերով ենք աշխատում՝ կավով, քարով, սակայն սա էլ է հետաքրքիր։ Իհարկե, ձյունն այս տարի այդքան էլ հաջող չէ, բայց առաջին փորձի համար, կարծում եմ, վատ չի ստացվել»,- ասաց Ալիսան և հավելեց, թե քանի որ թեման ֆրանկոֆոնիան էր, նրանք քանդակել էին Ժաննա դ՚ Արկին։
Մեկ այլ մասնակից՝ Անժելիկան, ով նույնպես քոլեջից է եկել՝ արդեն երկրորդ անգամ էր մասնակցում փառատոնին, նշեց, որ նա իր ընկերուհու հետ քանդակում է ֆրանսիական մուլտֆիլմի հերոս Օբելիքսին։
«Քոլեջում մենք աշխատում ենք գիպսով, կավով, քարով։ Ձնով աշխատելը լրիվ այլ պրոցես է և հետաքրքիր։ Կարծում եմ, ամեն մի նյութով աշխատելն էլ իր տեղն ունի, և պետք է ուղղակի հարմարվես։ Անցյալ տարի ազատ թեմա էր, և բու էի քանդակել, իսկ այս տարի, քանի որ թեման ֆրանկոֆոնիան է, քանդակել ենք մուլտֆիլմի հերոս Օբելիքսին։ Արդեն երկու օր է քանդակում ենք»,- ասաց Անժելիկան։
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44