Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ամփոփելով ԿԳՆ-ի՝ 2017 թվականի գործունեությունը, հիշեցրեց, որ կրթության համակարգում աշխատում են մարզպետարանները, քաղաքապետարանը, համալսարանները, որոնք պատասխանատու են կրթական համակարգի համար:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ նախարարն ընդգծեց, որ այնտեղ ամենակարևոր և շոշափելի հարցը նախակրթարանների հիմնման ծրագիրն է:
«Կարողացանք փոփոխել նախադպրոցական հաստատությունների իրավական փաթեթը մի քանի ուղղությամբ՝ կառավարման համակարգ, պայմանագրային բազա, և, իհարկե, շատ արդյունավետ շարունակում ենք մեր նախակրթարանների ծրագիրը»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Նրա տեղեկացմամբ՝ 2017 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվել է 27 միկրոծրագիր, և ՀՀ մարզերի 23 ուսումնական հաստատությունում ընդգրկված շուրջ 450 երեխա հնարավորություն է ունեցել հաճախել նախակրթարաններ: Վերապատրաստվել է 46 դաստիարակ: «Ներդրումների ծավալն անցյալ տարի եղել է 248 հազար դոլարին համարժեք դրամ, հաջորդ տարի ևս, 20 նախակրթարանի համար՝ մոտ 500 երեխայի ընդգրկմամբ, կներդրվի 235 հազար դոլարին համարժեք գումար»:
Նախարարի հավաստիացմամբ՝ մյուս կարևոր մեծ ծրագիրը ներառական ծրագիրն է: Ըստ նրա՝ այս ոլորտում կան կուտակված հիմնախնդիրներ, ծրագիրն աշխատում է և մինչև 2022 թ. պետք է ՀՀ-ն ամբողջությամբ անցնի ներառական կրթության՝ օրենսդրական պահանջ է:
«2017 թ. 4 հատուկ դպրոց վերակազմավորվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, և հանրակրթական դպրոցներ է տեղափոխվել 172 երեխա: Շատ կարևոր մեկ այլ փոփոխություն եղավ այս ոլորտում, դպրոցներում սկսեց աշխատել «ուսուցչի օգնական» հաստիքը: 8300 հատուկ կարիքներով աշակերտների կրթության կազմակերպման աջակցության նպատակով աշխատանքի է անցել 520 ուսուցչի օգնական: Ներկայումս ներառական կրթություն իրականացվում է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, 2018 թ. ներառական կրթության են անցնելու նաև Արմավիրի մարզում, այնուհետև նախապատրաստվելու ենք նաև Երևանի դպրոցներում համալիր փոփոխությանը»:
Լևոն Մկրտչյանի գնահատմամբ՝ այս ոլորտում կուտակված խնդիրներ կան: ԿԳՆ-ը համալիր ուսումնասիրություն է կատարում հատուկ կրթության հաստատությունների վիճակի վերաբերյալ: Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխայի անվան տակ իրականացվեն բոլորովին այլ նպատակներ հետապնդող ծրագրեր:
«Այստեղ մի քիչ ռիսկայնությունը մեծանում է այն առումով, որ մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումն այս դեպքում բազմապատիկ բարձր է, և հաճախ հատուկ կրթության հաստատություններում նկատվում են կեղծ ամրագրումներ
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33