Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում կայացել է մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանը և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում վարչական շրջանների պատասխանատուներին բաժանվել են համապատասխան ուղեցույցները, որոնցում հնարավորին մատչելի ներկայացված են քաղաքաշինական տարբեր փաստաթղթեր ստանալու ընթացակարգերը:
Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի մոտ կայացած խոհրդակցությանն էլ, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018թ. միջոցառումների ծրագրի նախագիծը, քաղաքապետարանի կողմից ներկայացվել է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, հստակեցվել է նաև 2018թ. ծրագիրը:
Կարևորելով գործարար միջավայրի բարելավման համար վերոնշյալ գործընթացի հեշտացումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այդ նպատակին կարելի է հասնել միայն ոլորտի պատասխանատուների ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ: Երևանի քաղաքապետը նաև հանձնարարել է գործընթացում ներգրավել համապատասխան շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին և ներդրողներին:
Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանն էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը զուգահեռ, վարչական շրջանների հետ միասին, ներդրումային ծրագրեր մշակել նաև ըստ վարչական շրջանների:
«Ակտիվացրե՛ք ներդրողների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը և ըստ վարչական շրջանների նույնպես կազմե՛ք ներդրումային ծրագրեր: Մենք հստակ պետք է իմանանք, թե որ վարչական շրջանում ներդրումային ինչպիսի հնարավորություններ կան, որպեսզի ներդրողներին և շահագրգիռ անձանց ուղղորդենք դեպի վարչական շրջաններ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր և առաջարկներ: Օգտագործե՛ք նաև հնարավոր բոլոր հարթակները` այդ ծրագրերը ևս շահագրգիռ կազմակերպություններին պատշաճ ներկայացնելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55