Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում կայացել է մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանը և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում վարչական շրջանների պատասխանատուներին բաժանվել են համապատասխան ուղեցույցները, որոնցում հնարավորին մատչելի ներկայացված են քաղաքաշինական տարբեր փաստաթղթեր ստանալու ընթացակարգերը: Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի մոտ կայացած խոհրդակցությանն էլ, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018թ. միջոցառումների ծրագրի նախագիծը, քաղաքապետարանի կողմից ներկայացվել է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, հստակեցվել է նաև 2018թ. ծրագիրը:
Կարևորելով գործարար միջավայրի բարելավման համար վերոնշյալ գործընթացի հեշտացումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այդ նպատակին կարելի է հասնել միայն ոլորտի պատասխանատուների ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ: Երևանի քաղաքապետը նաև հանձնարարել է գործընթացում ներգրավել համապատասխան շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին և ներդրողներին:
Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանն էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը զուգահեռ, վարչական շրջանների հետ միասին, ներդրումային ծրագրեր մշակել նաև ըստ վարչական շրջանների:
«Ակտիվացրեք ներդրողների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը և ըստ վարչական շրջանների նույնպես կազմեք ներդրումային ծրագրեր: Մենք հստակ պետք է իմանանք, թե ո՞ր վարչական շրջանում ներդրումային ինչպիսի՞ հնարավորություններ կան, որպեզի ներդրողներին և շահագրգիռ անձանց ուղղորդենք դեպի վարչական շրջաններ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր և առաջարկներ: Օգտագործեք նաև հնարավոր բոլոր հարթակները` այդ ծրագրերը ևս շահագրգիռ կազմակերպություններին պատշաճ ներկայացնելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44