Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը փետրվարի 16-18-ը կայացած Մյունխենի անվտանգության համաժողովում, ՌԴ-ի Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համոզմամբ, անվտանգության հարցերին վերաբերող համաժողովի կարևոր ելույթներից էր, որն աչքի էր ընկնում կառուցողականությամբ եւ հավասարակշռվածությամբ:
«Քննարկումը, որին մասնակցում էր Հայաստանի նախագահը, Մոլդովայի վարչապետը, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը եւ ես, օրինակներից մեկն է նրա, որ Մյունխենի համաժողովի օրակարգը դառնում է ավելի բազմակողմանի եւ սկսում է ներկայացնել տարբեր տեսակետներ, իսկ նման տենդենցը կարելի է պարզապես ողջունել: Ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնել Սերժ Սարգսյանին իր հրաշալի ելույթի համար, քանի որ նա իր կառուցողական ներդրումն ունեցավ քննարկմանը, հավասարակշռված եւ պատասխանատու վերլուծություն կատարեց այն մասին, թե ինչ է կատարվում հենց Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանային հարաբերություններում, ինչպես նաեւ ավելի գլոբալ կոնտեքստում, որտեղ Հայաստանն անկասկած իր ուրույն դերն ունի: Առանց չափազանցության նրա ելույթը կենտրոնական էր եւ շատ մեծ ուշադրություն գրավեց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
Կոնստանտին Կոսաչովի խոսքով՝ ներկաների ուշադրության կենտրոնում հենց Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունն էր, այսինքն՝ այն փորձը, որով Հայաստանը համադրում է իր մասնակցությունը եւ՛ ԵԱՏՄ, եւ՛ ԵՄ ինտեգրացիոն գործընթացներին:
«Սա իսկապես դեռեւս միակ եւ ունիկալ դեպքն է,-նշեց Կոնստանտին Կոսաչովը՝ մասնավորապես հիշեցնելով Ուկրաինայի փորձը: -Հայաստանի դեպքում նույնը չպատահեց, եւ այս համաձայնագիրը համապատասխանեցվեց Հայաստանի շահերին համագործակցության իր ամբողջ սպեկտրով՝ հաշվի առնելով նաեւ նրա պարտավորվածությունները ԵԱՏՄ-ում: Հենց սա այն օրինակն է, թե ինչպես կարելի է գործել՝ գտնելով լուծում դժվար եւ թերեւս բավականին նուրբ հարցերում՝ նորմալ եւ կառուցողական ճանապարհով: Մենք 2012-2013 թվականներին մինչեւ Ուկրաինայի ճգնաժամը առաջարկեցինք Եվրամիությանը եւ Ուկրաինային կազմակերպել նման քննարկում ինչ-ինչ հակասություններից խուսափելու համար. այն ժամանակ Եվրամիությունը մեզ կոշտ պատասխան տվեց, որ դա քննարկման ենթակա չէ, դա այդ հարաբերությունների ներքին հարցն է, եւ բոլորս գիտենք՝ ինչի սա հանգեցրեց»,-ասաց ՌԴ պաշտոնյան՝ ընդգծելով, որ միայն կարելի է ողջունել, որ Հայաստանը տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության ճանապարհին ճիշտ քաղաքականություն է վարում:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44