ԵՄ-ն պարտավոր է մշակել միասնական և հետևողական միգրացիոն քաղաքականություն՝ խիստ վերահսկողության տակ վերցնելով իր արտաքին սահմանները, և միաժամանակ չպետք է իր անվտանգության բանալին տա այլ երկրների ձեռքը, առաջին հերթին՝ Թուրքիայի: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ֆրանսիական Le Figaro թերթում հրապարակված հոդվածում:
Տուսկը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ, երբ ներգաղթյալների ճգնաժամը Եվրոպայում նոր էր թափ առնում, ոմանք ակնհայտ էին համարում, որ միգրացիոն ալիքն այնքան ուժեղ է, որ այն հնարավոր չէ կասեցնել: Եվրոպացիները հանդես բերեցին անվճռականություն և թուլություն՝ խոստովանել է Եվրախորհրդի ղեկավարը, ինչը հող ստեղծեց «ծայրահեղական, պոպուլիստական և նույնիսկ ազգայնական գաղափարների» տարածման համար:
«Այդ միտումն անհրաժեշտ էր հետ շրջել: Մի քանի ամիս առաջ ես նշել եմ, որ այդ միգրացիոն ալիքը չափազանց ուժեղ է, հենց այդ պատճառով այն անհրաժեշտ է կանգնեցնել: Առաջնայնությունն իրական միգրացիոն քաղաքականությունն է, որի դեպքում ԵՄ երկրները կվերադարձնեն որոշում ընդունելու իրենց հնարավորությունը՝ ով է հատում սահմանները, երբ և ինչպես: Դրանում է ապաստան տրամադրելու միաժամանակ խելամիտ և մարդկային քաղաքականության էությունը»,- գրում է նա:
«Ոչ ոք մեր փոխարեն չի պաշտպանի մեր սահմանները: Մենք չենք կարող մեր տարածքի, մեր անվտանգության բանալին տալ որևէ երրորդ երկրի: Դա վերաբերում է Թուրքիային, դա վերաբերում է նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրներին»,- նշել է նա:
Հակառակ դեպքում, զգուշացրել է Տուսկը, եվրոպացիների նոր զիջումները կարող են ընկալվել որպես «թուլություն, որը կմղեր ԵՄ-ին շանտաժի ենթարկելու ձգտումը»:
Տուսկը նշել է, որ «միայն վճռական միջոցները հնարավորություն կտան մարդասիրական խնդիրներ իրագործել»: «Եթե մենք ուզում ենք, որ ԵՄ-ն բաց և հանդուրժող մնա, չենք կարող այլևս մեզ թույլ տալ առանց պաշտպանության մնալ: Բոլոր անդամ-երկրների համերաշխությունն ու վճռականությունն անհրաժեշտ են միգրացիոն քաղաքականության բոլոր ասպեկտներում՝ բնակեցում, մարդասիրական օգնություն, արտաքին գործողություններ և նախևառաջ՝ մեր սահմանների պաշտպանություն: Վտանգված է ոչ միայն Շենգենի ապագան, այլև մեր ամբողջ միության»,- նշել է նա:
Ուստի, եզրափակում է Տուսկը, ԵՄ-ն պետք է կոշտ դիրք զբաղեցնի Թուրքիայի իշխանությունների հետ միգրացիոն ճգնաժամի հետագա կարգավորման շուրջ բանակցություններում:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55