ARM | RUS |

Կատարվող քայլերի շնորհիվ կունենանք ավելի որակյալ արդարադատություն. Դավիթ Հարությունյան

20.02.18 | 16:38

ՀՀ արդարադատության նախարարությունը 2017 թ. համար ունեցել է 6 գերակա խնդիր, 18 միջոցառում: Ավտոմատ համակարգով իրականացվող գնահատականը կազմել է 92.2 միավոր: Այս մասին, ամփոփելով 2017-ին կատարված աշխատանքները, նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նախարարի խոսքով՝ տարվա ընթացքում ամենակարևորը օրենսդրական աշխատանքն է եղել, որը պայմանավորված է Սահմանադրության ընդունմամբ:

«Մենք պետք է ընդունեինք այս ժամանակահատվածում մի շարք սահմանադրական օրենքներ, և դրանցից վեցն արդեն մշակվել և ընդունվել են մինչ այս պահը, իսկ Ազգային Ժողովը քննարկում է վերջին սահմանադրական օրենքը. դա հանրաքվեի մասին օրենքն է: Մշակվել են բազում այլ ֆունդամենտալ իրավական ակտեր, ինչպիսին, օրինակ, ԿԲ-ի, դատախազության մասին և այլ իրավական ակտերն են»,- ասաց նա:

2017-ին մշակվել է Սահմանադրությունից բխող 30 օրենքի նախագիծ, ընդ որում՝ յուրաքանչյուր օրենքի նախագիծ ենթադրել է մի շարք այլ օրենքներում փոփոխություն, հարակից օրենքները 145-ն են եղել:

Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Սահմանադրությունից բխող 175 նախագիծ է մշակվել, 35 այլ օրենքների նախագծեր և կից 60 օրենքի նախագիծ: Նախարարի խոսքով՝ կարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել, դատական օրենսգրքի ընդունումն էր և դատական համակարգի նոր հայեցակարգը: Հարությունյանը նշեց, որ նախորդ տարի որդեգրել էին երկու հիմնական ուղղություն, որոնցից մեկը դատարանների օպտիմալացումն էր և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը, իսկ երկրորդը` մասնագիտացումը:

Օրենքով արդեն ստեղծվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության մեկ դատարան, որի նպատակը եղել է դատավորների ծանրաբեռնվածությունը հավասարապես բաշխելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական շրջանների դատարաններում տարբեր գործերի հոսք կար և որոշակի գործերով դատավորների գերծանրաբեռնվածություն: Ծանրաբեռնվածությունը հավասարեցնելով, ըստ նախարարի, կլուծվի շատ լուրջ խնդիր, սա նաև հակակոռուպցիոն ուղղվածություն ունի:

«Մասնագիտացման առումով մենք կատարել ենք մի շարք քայլեր: 2019 թվականին մենք ստեղծելու ենք սնանկության դատարան, իսկ մինչ այդ արդեն քայլեր ենք ձեռնարկում, որ համապատասխան մասնագիտացմամբ դատավորների խումբ ձևավորվի: Իհարկե, սրանով չենք սահմանափակվում, և բազում նորամուծություններ են լինելու. մասնավորապես այն, որ փորձում ենք բեռնաթափել գործերի մի մասը՝ դատարաններից դրանք տեղափոխելով այլ տիրույթներ: Վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ կկարողանանք ունենալ ավելի որակյալ արդարադատություն»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ կարևոր ուղղություններից մեկն էլ եղել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը, հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, որը մարդու իրավունքների բոլոր ոլորտներում ունի 96 գործողություն: ՄԻ պաշտպանության ոլորտն, ըստ նախարարի, շատ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում:

«Այս ոլորտում իրականացվում է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 17 մլն եվրո է: Այն նախատեսում ենք իրականացնել 5 ոլորտներում՝ ընտրական համակարգի բարելավման, խոշտանգումների կանխարգելման, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման, խտրականության դեմ պայքարի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում»,- ասաց նա:

Անդրադառնալով միջազգային իրավական համագործակցությանը` նա նշեց, որ 2016 թվականի հետ համեմատած էապես աճել է այն միջազգային փաստաթղթերի թիվը, որոնց հետ կապված մեր երկիրը ինչ-որ կերպ մասնակցություն է ցուցաբերել: Հարությունյանն ընդգծեց ԵԱՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային փաստաթղթերի թիվը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է, ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ-ն օր օրի առավել ակտիվ կարգավորիչ դեր է սկսում խաղալ այս տարածքում:

Միջազգային համագործակցության հետ կապված` նա նշեց, որ գործընկերների հետ աշխատանքն էապես ակտիվացել է` հաշվի առնելով ԵԱՏՄ-ին անդամակցությունը: Իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է գալիս որպես կենտրոնական մարմին: Փաստաթղթերի ծավալն այստեղ ևս էապես ավելացել է: Եթե 2016 թվականին դրանք մոտ 1800 էին, ապա 2017 թվականին` 2628 գործ:

Հարությունյանի խոսքով՝ ԴԱՀԿ աշխատանքի պատկերը ուսումնասիրելու դեպքում, եթե համադրվի կատարողական վարույթների թիվը հինգ տարի առաջ և ներկայում, ապա ակնհայտ կլինի դրանց վիթխարի աճը: Նախարարը նշեց՝ այդ քանակը հնարավոր չէր լինի սպասարկել, եթե բազմաթիվ էլեկտրոնային գործիքներ չներդրվեին:

«Այսինքն՝ մի կողմից հեշտացնում ենք քաղաքացիների, մյուս կողմից՝ մեր կյանքը»,- նշեց նախարարը:

Նա հայտնեց, որ պետռեգիստրում ևս այս տարի էլեկտրոնային գործիքներ են մշակվել, շուտով կներդրվի լիցենզիաների միասնական մատյանը, լինելու է մեկ միասնական պաշտոնական հարթակ, բոլորի տվյալներն այնտեղ զետեղված են լինելու: Նախարարը նաև արձանագրեց, որ բարձրացել է մեր քաղաքացիների իրավագիտակցության աստիճանը. եթե 2013-ին ՄԻԵԴ-ից Հայաստանի դեմ ընդամենը 2 վճիռ էր, 2016-2017 թթ միասին՝ 27 վճիռ: Այս վիճակագրությունն, ըստ նախարարի, ներկայացնում է նաև այն, թե Հայաստանն ինչ արագությամբ է կարողանում կատարել ՄԻԵԴ վճիռները:

Հարությունյանը հայտնեց, որ վճռին հաջորդող երկու կարևոր պարտավորություններն են՝ անձի իրավունքների վերականգնումը, այսինքն՝ փոխհատուցումը, երկրորդը՝ համակարգային՝ օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունները: Ներդրվել է Էլեկտրոնային թեժ գիծ ՝ WWW.EHOTLINE.AM, որը թույլ է տալիս դիմել, նաև հետևել դիմումի ընթացքին: Նախարարը նշեց, որ փորձել են նաև քաղաքացիների տեղեկացվածության հարցը լուծել, քանի որ կոռուպցիան ծաղկում է, երբ քաղաքացին տեղեկացված չէ:

ՀՀ ՔԿՀ-ներում արդիականացվել են բժշկական ծառայությունները: 11 ՔԿՀ-ներ ապահովվել են առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով Նախարարը հայտնեց, որ այս տարի առողջապության ծառայությունն ամբողջովին դուրս է գալու քրեակատարողական ծառայության ենթակայությունից` ենթարկվելով արդարադատության նախարարությանը: Անդրադառնալով Պրոբացիայի ծառայության՝ նախարարն ասաց, որ այս ոլորտում խնդիրներն ավելի շատ են, քան լուծումները: Նա, սակայն, համոզմունք հայտնեց, որ Պրոբացիայի համակարգը շատ մեծ ապագա ունի, թեև հաջողությունները մինչ այս պահը մեծ չեն:



Աղբյուր` Panorama.am


Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

09:04

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44