«Ցեղասպանություն իրականացնող մարդիկ միշտ ունեն իրենց դրդապատճառները՝ մաքրել հասարակությունը դավաճաններից, քրեական տարրերից կամ այլախոհներից»,- ԱՄՆ-ի պետքարտուղարության նախկին աշխատակից Գրեգորի Սթանթոնը ցեղասպանության վերլուծության մեր օրերի լավագույն մասնագետներից է:
Վաշինգտոնում, Ջորջթաունի համալսարանում Հայոց ցեղասպանության, Հրեական ողջակիզման օրինակով Սթանթոնը ներկայացրել է ցեղասպանության 10 փուլը, քայլեր, որոնք զուգակցում են ցանկացած ցեղասպանության: Գրեգորի Սթանթոնի յուրաքանչյուր բառն ակնհայտորեն արձագանքում էր հավաքվածների սրտներում:
Առաջին փուլը հասարակության դասակարգումն է էթնիկ, ռասայական կամ կրոնական հատկանիշներով: Երկրորդ փուլում հասարակության առանձնացված խավը դարձնում են որոշ գաղափարների խորհրդանիշ, այնուհետեւ՝ դրա նկատմամբ խտրականություն կիրառում: Չորրորդ փուլում արդեն իսկ հետապնդվող այդ խմբին մյուսների աչքերում զրկում են մարդկային հատկություններից՝ անվանելով նրանց ուտիճ, ախտ կամ դավաճաններ:
«Սպանողներն իրականում զոհին որպես լիարժեք մարդ չեն դիտարկում: Ավելի շուտ դիտարկում են նրանց որպես մոծակներ, այնպես որ սեփական գործողություններն էլ իրականում որպես սպանություն չեն դիտարկում այլ՝ որպես ոչնչացում: Հենց այդ պատճառով Լեմկինը որոշեց նոր եզր ստեղծել՝ ցեղասպանություն՝ տեսակի բնաջնջում»:
Հինգերորդ փուլում ցեղասպանությունը կազմակերպվում է պետության ղեկավարների կողմից, որից հետո վեցերորդ փուլում հասարակությունը բեւեռացվում է: Յոթերորդ փուլում ցեղասպանությունը ղեկավարներն արդեն միմյանց հետ դավադրության մեջ են մտնում, իսկ ութերորդ փուլում ցեղասպանությանը դատապարտված խմբին հալածանքների են ենթարկում, բռնագրավում նրանց ունեցվածքն ու սրբությունները: Իներորդ փուլը ցեղասպանության բուն իրականացման սարսափելի փուլն է, սակայն այն վերջինը չէ: Ցեղասպանության վերջին փուլը՝ դրա ժխտումն է.
«Դա տեղի է ունենում յուրաքանչյուր ցեղասպանությունից հետո՝ այն իրականացրած մարդիկ ժխտում են, որ իրականացրել են այն: Դա հաճախ հակասում է նրանց ազգային պատվին: Հենց դա է Թուրքիայի ժխտողականության քաղաքականության սրտում՝ նրանք չեն ճանաչում, որ այսօրվա Թուրքիայի ստեղծման մասն է նաեւ մեկ եւ կես միլիոնից ավելի հայերի, քրիստոնյաների սպանությունը»:
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ իր դասախոսության վերջում Գրեգորի Սթանթոնը խորհուրդ տվեց ուսանողներին չհիասթափվել մարդ արարածում: Իրենք ուսանողները, պատրաստ են սեփական, ավելի լավ ապագան կառուցել, պատմում է միջոցառման նախաձեռնող հայ իրավաբան ուսանողների միության անդամ Շուշի Հովհաննիսյանը.
«Կարծում եմ, որպեսզի վերջ գա բոլոր վատ արարքներին աշխարհում, պետք է մենք միշտ ուշադիր լինենք եւ պետք է հասկանանք, ինչ է կատարվում, եւ դա սկսվում է ուսումից»:
Ինչ վերաբերում է ապագային, ապա Գրեգորի Սթանթոնի կարծիքով Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ ճշմարտությունը երբեք չի կարելի զոհաբերել:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33