Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման:
ՀՔԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են, «համաձայն քրեական գործի նյութերի, Դ. Ա.-ն իրացնելու նպատակով խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց է ձեռք բերել, ապա, 27.04.2009թ.-ին այն տեղադրելով տորթի մեջ, ցանկացել է առաքել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին, սակայն հանձնուքի ստուգման ժամանակ թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել է հիշյալ ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Դ. Ա.-ն մեղավոր է ճանաչվել վերը նշված հանցագործության կատարման մեջ և ազատազրկման դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն 21.08.2017թ.-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և քրեական գործն ուղարկել հիշյալ դատարան` նոր քննության:
Քրեական գործի նոր դատաքննության ընթացքում վկա Մ. Ս.-ն հայտնել է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքին հակասող տեղեկություններ` նշելով, թե չի տեսել, որ քրեական գործով մեղադրյալ Դ. Ա.-ն հանձնուք հանդիսացող տորթի մեջ որևէ իր դնի: Միաժամանակ հայտարարել է, որ նշված ցուցմունքները գրելիս ոստիկանության բաժնում վերը նշված դեպքի հանգամանքների վերաբերյալ ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն նախապես գրված տեքստ է տվել, որպեսզի արտագրի:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն»:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44