Շատերը կարծում են, որ ճարպերն ու խոլեստերինը խիստ վնասակար են օրգանիզմի համար, սակայն քչերը գիտեն, որ դրանք կարող են շատ օգտակար լինել: Ընդ որում՝ գոյություն ունի խոլեստերինի երկու տեսակ՝ «լավ» և «վատ», որոնք տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա:
Երբ օրգանիզմում կուտակվում է մեծ քանակությամբ «վատ» խոլեստերին, այն կպչում է արյունատար անոթների պատերին՝ առաջացնելով խցանումներ, աթերոսկլերոզ, սրտի հիվանդություններ և այլն: Միևնույն ժամանակ՝ «լավ» խոլեստերինը մաքրում է արյունը ճարպերից և դուրս է բերում «վատ» խոլեստերինը բջիջներից ու զարկերակներից՝ դրանով իսկ օգնելով օրգանիզմին ազատվել անցանկալի վնասկար նյութերից:
Օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և «լավ» խոլեստերինի մակարդակը բարձրացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ճիշտ սնվել և կատարել ֆիզիկական վարժություններ:
Հնարավորության դեպքում հարկավոր է կարմիր յուղոտ միսը փոխարինել անյուղ մսով, ինչպես նաև հավի կամ հնդկահավի մսով (սակայն կաշին հարկավոր է դեն նետել, քանի որ այն շատ յուղոտ է): Նաև խորհուրդ է տրվում ապուրներ պատրաստելիս օգտագործել անյուղ միս, քանի որ դրանում պարունակվող խոլեստերինի 1/3 մասն անցնում է արգանակին:
Բացի այդ, հարկավոր է հարստացնել սննդակարգը սոխով ու սխտորով, որոնք չեն պարունակում խոլեստերին և կանխում են թրոմբների առաջացումը: Այս երկու մթերքն անչափ օգտակար են և չեն կորցնում իրենց օգտակար հատկություններն անգամ եփվելու դեպքում:
Սխտորը նաև հիանալի միջոց է օրգանիզմը վնասակար ճարպերից մաքրելու և ավելորդ ճարպաշերտերից ազատվելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սխտորով մի բաղադրատոմս, որը կօգնի պայքարել այս խնդրի դեմ:
Այս դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ է.
· 12 պճեղ սխտոր,
· ½ լիտր կարմիր գինի,
· 500 գրամ տարողությամբ ապակյա տարրա (կափարիչով):
Պատրաստման եղանակը.
· Սխտորը մաքրել և յուրաքանչյուր պճեղը բաժանել 4 մասի:
· Լցնել կտրատած սխտորն ապակյա տարրայի մեջ և ավելացնել գինին:
· Տարրան փակել կափարիչով և դնել որևէ արևոտ տեղում:
· Թրմել խառնուրդը երկու շաբաթ՝ ամեն օր թափահարելով տարրան:
· Պատրաստ լինելուն պես խառնուրդը քամել, լցնել մուգ ապակուց պատրաստված տարրայի մեջ և փակել կափարիչով:
Օգտագործման եղանակը.
Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ՝ մեկական ճաշի գդալ: Այս մեթոդով բուժման կուրսը տևում է մեկ ամիս, որից հետո հարկավոր է 2 ամիս տևողությամբ դադար անել և, անհրաժեշտության դեպքում, կրկնել կուրսը:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44