Փետրվարի 21-ին Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցում անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով ուսումնավարժություն, որը կազմակերպել էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը: Ուսումնավարժանքի ընթացքին հետևում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
Վարժանքի նպատակն էր նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել օղակների պատրաստվածության վիճակը՝ հրշեջ-մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև՝ թիվ 53 հիմնական դպրոցի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:
Ուսումնավարժությանը ներգրավված էր թիվ 1 և թիվ 8 Հատուկ փրկարարական ջոկատների ՀՓՋ 3 օղակ՝ 1 հրշեջ ավտոմոբիլով, 1 փրկարարական ավտոմեքենայով, 1 ավտոսանդուղքով, հրշեջ գույքով և սարքավորումներով:
Սցենարի համաձայն՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ ահազանգ է ստացվել Ա.Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցի շենքի 2-րդ հարկի դասասենյակի պատուհանից դուրս եկող ծխի վերաբերյալ: Դպրոցում կազմակերպվում է աշակերտների և աշխատակիցների տարահանումը, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների դիմավորումը: Հրդեհի վայր է ժամանում 1 հրշեջ, 1 փրկարարական մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Հետախուզության արդյունքում պարզվում է, որ պայմանական հրդեհը բռնկվել է դպրոցի 2-րդ հարկի դասասենյակում, կրակը տարածվում է 3-րդ հարկ և տանիք, 2-րդ հարկի դասասենյակում արգելափակման մեջ հայտնված աշակերտներին տարահանելու անհրաժեշտություն կա: Փրկարարական հաշվարկներին կարգադրվում է 2-րդ հարկից տարահանել աշակերտներին: Փրկարարները պարանների միջոցով աշակերտներին դուրս են բերում անվտանգ գոտի, որտեղ նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն: Հրդեհը մարելու նպատակով ավտոսանդուղքով ջուր է մղվում: Հրդեհաշիջման ղեկավարը հրդեհի մարման մասին ռադիոկապով հաղորդում է ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ:
Երևանի թիվ 53 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանը, կարևորելով ուսումնավարժանքի դերն ու անհրաժեշտությունը, նշեց.
-Քաղպաշտպանական միջոցառումներ հաճախ են կազմակերպվում այս դպրոցում: Այսպիսի ուսումնավարժանքների շնորհիվ սեյսմավտանգ գոտում ապրող մանկապարտեզի մեր սանը, աշակերտն ու ուսանողը պատրաստված և իրազեկ կլինեն:
Միջոցառման ավարտին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը ողջունեց մասնակիցներին և վարժանքը գնահատեց բավարար՝ նշելով, որ այդօրինակ վարժանքները լավագույն հնարավորություն են տալիս կատարելագործելու փրկարարների և ներգրավված մյուս կառույցների անձնակազմերի կարողությունները:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44