ARM | RUS |

Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները. Է. Նալբանդյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում

21.02.18 | 20:35

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Նախարարն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանները փակ պահելուն, Ադրբեջանի կողմից Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարմանը և մի շարք այլ հարցերի։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Եվրոպական խորհրդարանի հարգարժա՛ն անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթով հանդես գալու հրավերի համար: Հիշում եմ նախագահ ՄքԱլլիսթերի և Հանձնաժողովի անդամների հետ անցյալ տարի մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը, որտեղ մտքերի շատ բաց և անկեղծ փոխանակում ունեցանք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ:

Այսօր ակնկալում եմ շարունակել մեր քննարկումները։

Եվրոպական խորհրդարանի հարգարժա՛ն անդամներ,

Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում Հայաստանի և Եվրոպական միության քաղաքական երկխոսության առանցքում: Այս առումով արդյունավետ հարթակ է հանդիսանում Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը, որի վերջին նիստը հաջողությամբ գումարվեց Երևանում անցյալ տարվա դեկտեմբերին: Մեր երկիրը շուտով անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին, որտեղ առավել մեծ կարևորություն ձեռք կբերի միջխորհրդարանական համագործակցությունը:

Անկասկած, խորհրդարանները կանգնած են ժողովրդավարական արժեքների խրախուսման և մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում: Ժողովրդավարական կառույցների ամրապնդումը մշտապես եղել է Հայաստան-ԵՄ համագործակցության առաջնահերթություններից մեկը: 2017թ ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնարար ազատությունների պահպանման հարցում ձեռք բերված առաջընթացը կայուն է և անշրջելի, և այդ առումով մենք գնահատում ենք Եվրոպական միության կարևոր աջակցությունը: Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանին Հայաստանում միջազգային դիտորդների 650 անդամներից բաղկացած թիմի մաս կազմելու համար, որը եզրակացրեց, որ խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները հարգվել էին: Եվրոպական միությունն իր հերթին հայտարարեց, որ ընտրությունների արդյունքներն արտացոլում էին Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը: Մենք պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ ներառյալ Մարդու իրավունքների երկխոսության շրջանակներում, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի խորհրդի և բոլոր գործընկերների հետ՝ ընտրական գործընթացի հետագա բարելավմանն ուղղված նրանց առաջարկները կյանքի կոչելու և մեր ժողովրդավարության ամրապնդման համար:

Պարո՛ն նախագահ,

Ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդումը, օրենքի գերակայությունը, դատական համակարգի ամրապնդումը, արդյունավետ կառավարումը հանդիսանում են Հայաստանի և ԵՄ միջև անցյալ տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանցքը, ինչը Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից էր: Համաձայնագիրն արտացոլում է մեր գործընկերության խորությունն ու ծավալը և սահմանում ապագա համագործակցության ուղենիշները: Մենք խորապես համոզված ենք, որ այն նպաստելու է մեր երկրում բարեփոխումների գործընթացի իրականացմանը և կայուն զարգացմանը՝ համաձայնագրում ներառված ոլորտներում: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանը վավերացման գործընթացը կավարտի ապրիլ ամիսին:

Հարգելի՛ բարեկամներ, ակնկալում ենք ձեր աջակցությունը ազգային խորհրդարաններում համաձայնագրի սահուն վավերացման գործում:

Այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում միայն Հայաստան-ԵՄ հարաբերություններով. այն լայնորեն ընդունվում է և ներկայացվում որպես ինտեգրացիոն գործընթացները միմյանց մերձեցնելու և համագործակցության ոգով շահերն արդյունավետորեն կամրջելու հաջող օրինակ: Հիրավի, Հայաստանը Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության հիմքերը դրեց՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ: Այդ առումով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է դրական նախադեպ դառնալ տարբեր ինտեգրացիոն շրջանակների միջև փոխհարաբերությունների համար: Հատկանշական է, որ երեք օր առաջ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի Նախագահի հետ կլոր սեղանի ժամանակ և՛ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը, և՛ Ռուսաստանի Դաշնության Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը գովաբանում էին Հայաստանը՝ որպես տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի հետ համագործակցային մոտեցման օրինակի:

ՀԸԳՀ-ի ստորագրումը Հայաստան-ԵՄ գործընկերության միակ օրինակը չէ: Մինչ այս հանդիպման գալը ես և հանձնակատար Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրեցինք Հայաստան - Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը, որը բանակցվում էր ՀԸԳՀ-ին զուգահեռ և դրա հետ մեկտեղ պետք է ծառայի որպես Հայաստան-ԵՄ գործընկերության հիմնական ուղենիշ:

Անցած երկու տարիների ընթացքում Հայաստանն արդյունավետորեն ներգրավվել է ԵՄ հետ համագործակցության մի շարք բնագավառներում, մասնավորապես միանալով «Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն» (COSME) և «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին, նախաստորագրելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, դառնալով Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնված առանցքի մաս (TEN-T), վերջնականացնելով «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու շուրջ բանակցությունները, որը կստորագրվի հաջորդ ամիս: Մենք ակնկալում ենք նոր նախաձեռնություններ՝ մեծապես կարևորելով ի թիվս այլոց վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և գնահատում ենք այս հարցում Եվրոպական խորհրդարանի ամուր աջակցությունը:


Պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ հաստատած «20 արդյունք մինչև 2020թ» ծրագիրը ոչ միայն գործողությունների լավ ծրագիր է հանդիսանում առաջիկա տարիների համար, այլև իրենից Արևելյան գործընկերության նոր, վերանայված ճարտարապետություն է ներկայացնում, որն անմիջականորեն կապված է գործընկեր երկրների գործունեության և, որն առավել կարևոր է, իրենց քաղաքական կամքի հետ՝ իրագործելու ընդհանուր հանձնառությունները։

Նաև հավատացած ենք, որ տարբերակման և խրախուսման վրա հիմնված մոտարկման սկզբունքները (ավելին ավելիի դիմաց) յուրահատուկ հնարավորություն են ընձեռում զարգացնելու բազմոլորտ կամ բազմաշերտ համագործակցություն՝ այդպիսով մեզ թույլ տալով պահպանել Արևելյան գործընկերության ամբողջականությունը։

Եվրոպական խորհրդարանի հարգարժա՛ն անդամներ,

Ակնհայտորեն Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր ջանքերը համագործակցության մթնոլորտը բարելավելու համար: Սակայն հակամարտությունները և բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել մեր տարածաշրջանում համագործակցային մթնոլորտի ձևավորումը:

Բեռլինի պատի անկումից գրեթե երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը:

Երբ տասը տարի առաջ Նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց պաշտոնը, նա նախաձեռնեց Հայաստանի և Թուրքիայի միջև առանց որևէ նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց: Թուրքիան համաձայնեց առաջ շարժվել այս հիմքի վրա, և մեկ տարի անց Ցյուրիխում Հայաստանը և Թուրքիան երկու արձանագրություն ստորագրեցին այս ուղղությամբ: Սակայն, ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն ձեռնպահ մնաց արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը որդեգրել էր գործընթացի մեկնարկից առաջ: Թուրքիան փորձեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ` հիմնված ադրբեջանական կողմի անհիմն պահանջների վրա: Թուրքական կողմի յուրաքանչյուր փորձ միջամտելու ղարաբաղյան գործընթացին կամ հարաբերությունների կարգավորումը կապելու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծվել է ողջ միջազգային հանրության կողմից:

Գործընթացի սկզբից ի վեր թուրքական կողմի հետ մեր շփումներում, ինչպես նաև հրապարակայնորեն հստակ նշել ենք, որ Հայաստանը երբևէ հարցականի տակ չի դնելու Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը: Իրական հաշտեցումը հիմնված չէ անցյալը մոռանալու կամ երիտասարդ սերնդին ժխտողականության հեքիաթներով սնուցելու վրա: Հայաստանը չէր պահանջում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որպես հարաբերությունների կարգավորման նախապայման: Որքան էլ որ տարօրինակ է, հենց Թուրքիան, որը հարյուր տարի շարունակ շարունակաբար ժխտել է Ցեղասպանությունը, փորձեց շահարկել այդ խնդիրը` այն օգտագործելով որպես նախապայման: Անդրադառնալով այս խնդրին Եվրախորհրդարանի պատերի ներքո իմ ելույթում՝ չեմ կարող չնշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկն ընդունվել է հենց այստեղ դեռևս 1987թ։ Կցանկանայի օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար։

Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու ժողովուրդների, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: Հայաստանը ջանք չի խնայել, որ գործընթացը հաջողությամբ պսակվի։ Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Ինչպես անցյալ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում ընդգծել է Նախագահ Սարգսյանը. «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին»:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ձեզ հետ մեր քննարկումը լիարժեք չէր լինի առանց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին անդրադառնալու:

1999թ.-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում ամրագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը՝ հետևելով նմանօրինակ հայտարարություններին, որոնք արվել են նախկին խորհրդային հանրապետությունների կողմից: Իսկապես, Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պահանջել Լեռնային Ղարաբաղը, և ոչ միայն այն: Փետրվարի 8-ին այդ երկրի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի տարբեր շրջաններ՝ ներառյալ մայրաքաղաք Երևանը, Ադրբեջանի պատմական հողերն են, ուր ադրբեջանցիները պետք է վերադառնան, և դա Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակն է: Ձեր հայեցողությանն եմ թողնում, թե արդյոք սա տարածքային պահանջ է հարևան երկրի նկատմամբ, նիզակ ճոճում, թե՞ մեկ այլ բան: Ինչպես հայտնի է, Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, որը ուժի կիրառման կամ սպառնալիքի հայտարարություններ է ներառում բազմիցս վերածվել է իրական գործողությունների:

2016թ. ապրիլին Ադրբեջանը կրկին լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով՝ ներառյալ երեխաների, կանանց և տարեց անձանց սպանությունով, դիակապտությամբ, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումներով։ Ակնհայտ է, որ այս ագրեսիան լուրջ վնաս հասցրեց խաղաղ գործընթացին: Ագրեսիայից հետո միջնորդ համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից կազմակերպվեց երկու գագաթաժողով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում` ուղղված իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Սակայն, Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններից և հրաժարվեց կատարել դրանք: Դա նախևառաջ վերաբերում է հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մշտադիտարկման կարողությունների ընդլայնմանը, ինչպես նաև իհարկե 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարմանը: Բարձր մակարդակով հանդիպումների մեկուկես տարի տևողությամբ ընդմիջումից հետո էր, որ նախագահները կրկին հանդիպեցին անցած հոկտեմբերին Ժնևում: Գագաթաժողովից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, համանախագահների հետ համատեղ, հայտարարություն կատարեցին, որում արտացոլվեց այն, ինչ Հայաստանը երկար ժամանակ կոչ էր անում. ինտենսիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար, այսինքն, իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Միայն Հայաստանը չէ, որ հետևողականորեն հետամուտ է լինում այս համաձայնությունների կատարմանը: Համանախագահները ևս բազմիցս ընդգծել են գագաթաժողովի հանձնառությունները հարգելու անհրաժեշտությունը, և վերջին նման հայտարարությունն արվեց ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները: Ամենաթարմ վկայությունը հունվարին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն էր, որտեղ սկզբունքորեն համաձայնություն էր ձեռք բերվել իրականացնելու անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները այցելեցին տարածաշրջան, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը:

Կարևոր է, որ միջազգային հանրությունը համանախագահ երկրների հետ խոսի մեկ միասնական ձայնով՝ խաղաղության գործընթացի առաջխաղացմանն ուղղված նրանց մոտեցումներին սատարելու համար: Բոլոր հակամարտությունները տարբեր են, և հնարավոր չէ դրանք միավորել կամ դրանց նկատմամբ նույն մոտեցումն որդեգրել։ Տարբեր հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միջազգային հանրությունը տարբեր մոտեցումներ է որդեգրել: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման պարագայում համանախագահ երկրները բազմիցս վերահաստատել են, այդ թվում նախագահների մակարդակով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են միջազգային իրավունքի երեք սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Այս սկզբունքները մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն, և, ինչպես նշել են եռանախագահները, սկզբունքներից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը: 2009թ. դեկտեմբերին Աթենքում կայացած նախարարական համաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման այս սկզբունքներին: Եվրոպական խորհրդարանը սատարել է այս սկզբունքներին իր մի շարք բանաձևերում: Նույն կերպ է վարվել Եվրոպական միությունը՝ ներառյալ Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով: Սա այն է, ինչին հավանություն է տալիս ողջ միջազգային հանրությունը։

Անկողմնակալ միջնորդների կողմից առաջարկված այս փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կվնասի միջազգային հանրության համաձայնեցված ջանքերը, կխաթարի համանախագահ երկրների աշխատանքը, պառակտման կեղծ ազդանշան կհաղորդի, ինչը կարող է շահագործվել խաղաղության թշնամիների կողմից, և, ի վերջո, կարող է խաթարել խաղաղ բանակցային գործընթացը՝ ճանապարհ հարթելով նոր ռազմական գործողությունների համար: Հետևաբար, հարցին պետք է վերաբերվել ծայրահեղ զգուշությամբ: Նրանք, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների մոտեցումներին չեն կարող իրենց դիրքորոշումն ու ձևակերպումը փոխել մեկ փաստաթղթից մյուսը: Մեկընդմիշտ պետք է հստակեցվի, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված բանակցային լուծումը, որը ներառում է համանախագահների կողմից որպես հիմնախնդրի կարգավորման հիմք առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքները, այլընտրանք չունի։

Հայաստանը բազմիցս վերահաստատել է, որ համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը:

Այսքանով կեզրափակեմ իմ խոսքը և պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին:

Շնորհակալություն»:


Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում...

15:51

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հին Նոր տարին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

15:23

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել...

15:09

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ դեսպան

Հենց ԵՄ դիտորդները տեղակայվեցին ՀՀ սահմանին, նվազեցին սահմանային միջադեպերը. ԱՄՆ...

14:35

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է». Արմեն Աշոտյան

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել` որպես...

14:26

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի․ Վահե Դավթյան

Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու...

14:21

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման պատճառով

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի 2026թ. Գեղասահքի ԵԱ-ին՝ վիզայի մերժման...

14:04

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են...

13:47

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Պաշտպանական սպառազինության գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց նաև այն պատճառով, որ մենք սառեցրինք մեր...

13:24

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝...

13:06

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին Պատարագը

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Արարատ գյուղի եկեղեցում մատուցվել է առաջին...

12:48

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

12:33

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային...

12:15

Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նաառողջական վիճակի պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան

Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Նաառողջական վիճակի պատճառով չի կարողացել...

12:00

Բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցներին փորձում են ներգրավել Մայր Աթոռի դեմ գործողություններում

Բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցներին փորձում են ներգրավել Մայր Աթոռի դեմ...

11:53

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55