Մենք, Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածքային բաժանմունքի անդամներս, Ռաֆիկ Գառնիկի Պապյանի գլխավորությամբ վրդովված ենք պարոն Գրիգորյանի կողմից արված արտահայտությունների պատճառով և այդ մարդու խոսքերում արդարություն և ճշմարտացիություն ենք պահանջում: Պետք չէ այդպես հեշտ ու հանգիստ արժեզրկել Ռուսաստանի ողջ տարածքով ՌՀՄ կատարած անշահախնդիր աշխատանքը , պետք չէ այնպիսի բարձրագոչ հայտարարություններ անել մի մարդու հասցեին, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է, մի մարդու, ով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի է արժանացել: Արա Արշավիրովիչը յուրահատուկ մարդ է: Մենք լավ ծանոթ չենք պարոն Գրիգորյանի հետ և անձերին անցնել չենք պատրաստվում: Մարդիկ, ովքեր զբաղվում են կարևոր հասարակական գործունեությամբ, շատ լավ հասկանում են, որ կատարված աշխատանքը ոչ միշտ է բավարարում բոլորի պահանջներն ու երևակայությունը: Բայց աշխատանքը չպետք է խառնել որևէ մեկի նկատմամբ ունեցած անձնական հակակրանքի հետ: Այս պահին Ռուբեն Ցոլակովիչը, չբերելով ոչ մի ապացույց, որոնք վերաբերում են Համաշխարհային Հայկական Կոնգրեսի աշխատանքներին, մեղադրում և սևացնում է ՌՀՄ ղեկավարի հեղինակությունը՝ ակնհայտորեն ելնելով բացառապես անձնական նկատառումներից: Շատ հեշտ է համացանցային լսարանին ստիպել հավատալ քեզ, բերելով անհիմն փաստեր և անձնական ենթադրություններ: Արա Արշավիրովիչի կատարած աշխատանքի, ձեռքբերումների և իրական օգնության մասին շատերը գիտեն, բայց շատ քչերին է հայտնի, որ ՌՀՄ նախագահն ակտիվ աշխատանք է տանում և մեծ ներդրում ունի տարածքային մասնաճյուղերի գործունեության մեջ:
Ոչ վաղ անցյալում Տուլայի Երկաթուղայինների մշակույթի տանը տեղի ունեցավ «Ռուսաստանում հայ մշակույթի օրեր» միջոցառումը և դահլիճում հավաքված հյուրերին ջերմորեն ողջունեց ինքը՝ Արա Աբրահամյանը: Համեմատաբար ոչ վաղ անցյալում, Երևանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսը Տուլայի շրրջանում բախվել էր բեռնատարի, ինչի հետևանքով բոլոր ուղևորները ծանր վնասվածքներ էին ստացել: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Արա Արշավիրովիչին Տուլայում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Հենց առաջին իսկ հնարավորության ժամանակ նա այցելում է Տուլա, խորհրդակցություն անցկացնում: Արա Աբրահամյանը օպերատիվ կերպով արձագանքում է տարածաշրջանում առաջացող խնդիրներին, նա հասարակական գործում ներդնում է մարդկանց համար ամենաթանկն ու ամենաարժեքավորը՝ ժամանակը: Արա Արշավիրովիչը բազմակողմանի օժանդակություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Հայաստանին: Նա բոլոր միջոցներով փորձում է պահպանել սփյուռքի ազգային ինքնատիպությունը, նպաստում դրա լավացմանը և դա նրա մոտ հրաշալի է ստացվում: Պետք է հիշել, որ ՌՀՄ հաջողության պարտադիր պայմանը 7 միլիոն հայերի գիտակցությունն է առ այն, որ միացյալ հայ ազգ կարող ենք դառնալ միայն ունենալով փոխգործակցության հստակ և պարզ մեխանիզմներ: Մենք արդարության կողմնակիցն ենք, ազգը պետք է տարբերակի հայրենիքի համար իրապես մտահոգ մարդկանց նրանցից, ովքեր սևացնում են այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33