Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մեջ տնտեսական բաղադրիչի ներառման շուրջ քննարկումներ կատարե՞լ են և եթե այո, ապա ե՞րբ կարող է ծանոթանալ այդ չափանիշներին: «Մենք 2016 թ. դեկտեմբերին դրա մասին խոսել ենք, 2018 թ. փետրվարին դեռ ցուցանիշը, հայտանիշը չենք ձևակերպել: Բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, որոնք հետաքրքրություններ ունեն մեր դիվանագիտական կորպուսի հետ աշխատելու հարցում, պետք է հստակ ձևակերպեն, թե դիվանագետներն ինչ ցուցանիշով պետք է տարեվերջին հաշվետվություն տան, որովհետև առաջին փուլում նայել ենք՝ եղել են ժողովներ, հանդիպումներ, որոնց կիրառական կոնկրետ արդյունքը չափելի չէ: Շատ շտապ դա պետք է անել, շատ երկար ենք այդ հարցին մենք անդրադարձել»,- ասաց վարչապետը:
Ի պատասխան՝ ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ 2017-ի օգոստոսի 3-ին կառավարության որոշումով հաստատվել են դեսպանատների առջև դրված հայտանիշները, որտեղ ֆիքսվել է նորմ, որով Արտաքին գործերի նախարարը պետք է սահմանի տարեկան պլանը: «Մենք դա արդեն արել ենք, 2018 թ. համար նախարարի հրամանով և կառավարության որոշմամբ ֆիքսել ենք հայտանիշերը, դրանց թիվը, չափանիշները»,- ասաց Հարությունյանը:
Արձագանքելով՝ վարչապետը նշեց. «2018 թ. պլանը հաստատե՞լ եք»: «Այո, միանշանակ»,- պատասխանեց փոխնախարարը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել այն: «Տեսնենք՝ ինչ եք հաստատել, կարող է ճիշտ չեք հաստատել: Այդ պլանը ինչպե՞ս եք հաստատել»,- եզրափակեց վարչապետը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33