Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան հայտնել են եվրոպական միասնությանն իրենց հանձնառության մասին և համոզված են ԵՄ պահպանման անհրաժեշտության հարցում՝ Եվրոպայում տնտեսական և սոցիալական առաջընթացի ապահովման համար։ Այս մասին ասվում է երեք երկրների առաջնորդների՝ Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի և Մատեո Ռենցիի համատեղ հայտարարության մեջ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մեծ Բրիտանիայի բնակչության մեծ մասը ԵՄ-ն լքելու ցանկություն հայտնեց։ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան հարգում են այդ որոշումը»,- նշվում է փաստաթղթում։
Առաջնորդները ցավում են, որ Բրիտանիան այլևս իրենց գործընկերը չի լինի ԵՄ ներսում։ «Մենք միանգամայն վստահ ենք, որ ԵՄ-ն բավականաչափ ուժեղ է՝ ճիշտ պատասխաններ գտնելու համար։ Մենք չպետք է ժամանակ կորցնենք»,- ընդգծել են Մերկելը, Օլանդն ու Ռենցին Բեռլինում կայացած բանակցությունների արդյունքներով։
«Այսօր մենք հանձնառություն ենք արտահայտում եվրոպական միասնությանը։ Մենք խորապես համոզված ենք, որ ԵՄ-ն անհրաժեշտ է նրա մեջ մտնող պետությունների ամրապնդման, տնտեսական և սոցիալական առաջընթացի ապահովման և աշխարհում Եվրոպայի դերի հաստատման համար»,- նշել են երեք երկրների առաջնորդները։
Մերկելը, Օլանդն ու Ռենցին մտադիր են ԵՄ առաջիկա գագաթնաժողովում ներկայացնել գրաֆիկ և հստակ առաջարկներ, որոնց հիման վրա ԵՄ-ն պետք է հաղթահարի Բրիտանիայի հեռանալու հետևանքները և ճիշտ սահմանի առաջիկա 6 ամսում իր քաղաքական առաջնահերթությունները։
«Փոփոխվող աշխարհում ԵՄ-ն պետք է պահպանի իր հիմնական ձեռքբերումներն ու կենտրոնանա հրատապ մարտահրավերների վրա, որոնց շարքում են միգրացիոն հոսքերն ու նոր սպառնալիքները, ինչպիսին է միջազգային ահաբեկչությունը»,- ընդգծվում է փաստաթղթում։ Դրանում նշվում են երեք առաջնահերթ ոլորտներ, որոնց վրա առաջարկվում է հատուկ ուշադրություն դարձնել՝ արտաքին և ներքին անվտանգություն, տնտեսական աճի և սոցիալական համախմբվածության ապահովում և աշխատանք երիտասարդության հետ։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55