Իսպանիայի հավաքականը պարտվեց. այնպես չէ, որ իտալացիները փայլուն էին գործում, բայց որ խաղի ընթացքում տարածքային առավելություն ունեցող Իսպանիային գերազանցում էին կատարողականությամբ, դա փաստ է: Ամբիցիոզ, թոշակառու 66-ամյա Վիսենտե Դել Բոսկեն մի շարք առանցքային խաղացողների չէր հրավիրել հավաքական, իսկ հավաքականում առկա ֆուտբոլիստների ներուժը բավականացրեց մինչև 1/8 եզրափակիչ: Առավել նկատելի էր Ֆեռնանդո Տոռեսի բացակայությունը: Իսպանիայի հավաքականի մի շարք անհայտ ֆուտբոլիստներ, ովքեր հավաքականի կազմում և հենց իրենց ակումբներում շատ քիչ թվով հանդիպումներ են անցկացրել, ովքեր մարզավիճակ էին ձեռք բերում հենց խաղադաշտում ակնհայտորեն վառ արտահայտված կռապաշտներ էին, իսկ կռապաշտության «օբյեկտը» անկասկած Ինիեստան էր: Փոխանցումների գերակշիռ մասը դեպի Ինիեստան էին ուղղված, իսկ իտալացիները «հակաթույնը» գտել էին, միանգամից 3 ֆուտբոլիստ հարձակվում էին Ինիեստայի վրա: Ինիեստան բարձրակարգ ֆուտբոլիստ է անխոս, բայց ոչ բոլոր դեպքերում արդյունավետ կգործի 3 ֆուբոլիստի դեմ պայքարում: Մի խոսքով գործող չեմպիոնները արժանի կազմ չունեին տիտղոսը պահելու համար: Իսպանիա-Իտալիա հակամարտությունն ավելի շատ կարելի է վերագրել դարպասապահների հակամարտության, իսկ այդ պարագայում որքան էլ որ տաղանդավոր է Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան, բայց Ջիջի Բուֆոնը նախորդ սերնդի դարպասապահների էլիտայի ներկայացուցիչ է և իր փորձով, հմտություններով մի քանի գլուխ բարձր է դե Խեայից, սա ևս Իտալիայի հավաքականի հաղթաթղթերից մեկն էր:
Ինչ վերաբերվում է Իսլադիայի հավաքականի հաղթանակին, ապա պետք է նշել, որ նրանց հաղթանակի գրավականը դա Անգլիայի հավաքականի սպորտային անհաջողությունն էր այդ խաղում: Բնականաբար Անգլիան առաջվա Անգլիան չէ, հին սերունդից անգամ Ռունին առաջվանը չէ, իսկ նորեկները չեն արդարացնում հույսերը: Մի խոսքով առաջիկայում եվրո-2016-ի շրջանակներում դեռ շատ անակնկալների ականատես կլինենք, ոմանց համար հաճելի, ոմանց` տհաճ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34