ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 2017 թվականի ծրագրերը հիմնականում ուղղված էին տարածքների զարգացման խնդիրներին, բայց մենք չենք կարող տարածքային համաչափություն ապահովել, եթե չունենք ձեւավորված կայուն ուժեղ համայնքներ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ներկայացնելով 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018-ի անելիքները:
Նրա խոսքով, նախարարության հիմնական միավորը, որ պետք է ապահովի տարածքների զարգացում, համայնքն է. «Պատահական չէ, որ 2017-ին մեր հիմնական ուղղությունը եղել է համայնքներում իրականացվող համակարգային փոփոխություններ, իսկ տարածքային մակարդակում՝ համապատասխան ռազմավարությունների ընդունումը: Այդ նպատակով նախարարությունը 10-ից ավելի մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ է տրամադրել համայնքներին, որոնք բազմաբույթ միջոցներով համակարգում են համայնքի գործողությունները:
Մյուս կարեւոր խնդիրը, ըստ նախարարի, համայնքային գործունեության մեջ ծառայությունների ընդլայնման խնդիրն է. «Համայնքը պարտավոր է աստիճանաբար իր հիմնական խնդիրը դարձնել սպորտի հետ կապված խնդիրները համայնքում: Շուրջ 50 համայքներում մարզադահլիճներ ու խաղահրապարակներ են կառուցվել: Համայնքը պետք է կարողանա իր գործունեությամբ մեծացնել սեփական ռեսուրսները եւ դրանք ծախսել խիստ կանոնակարգված»:
Լոքյանն անդարադրաձավ նաեւ համայնքներում հավաքվող հարկերին՝ նշելով. «2017 թվականին 2016-ի համեմատ համայնքները 4 մլրդ դրամից ավելի ավելի սեփական եկամուտ են հավաքագրե. «Սա նշանակում է, որ համայնքները 4 մլրդ դրամի ավել ծախս են արել համայնքներում: 2017-ին առաջին անգամ հողի հարկի հավաքագրման հարցում դրական ցուցանիշ ենք ունեցել, հավաքագրված միջոցներն ավելացել են: Սա նշանակում է, որ կա ռեսուրս, որ ճիշտ կանոնակարգերի դեպքում կարելի է դրանք օգտագործել: Գույքահարկը եւս ավելի շատ է հավաքագրվել:
Եթե գանձապետարանով հավաքագրվող 5 հարկատեսակների մասին խոսենք՝ գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրք, պետական տուրքեր եւ վարձակալություն, ամբողջ երկրում 2,6 մլրդ դրամի չափով կամ 9,2 տոկոսով 2017-ին ավելի շատ է հավաքագրվել»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22