Հայ ժողովրդի այսօրվա սերնդի կյանքում արցախյան շարժումն ունեցավ մեծ նշանակություն, որովհետև ավարտվեց ազատագրական պայքարի հաղթանակով. փետրվարի 23-ին ՀՀ ԳԱԱ-ում «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովի ժամանակ այս մասին նշեց ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ այդ կարևոր հաղթանակն ամբողջ աշխարհում բարձրացրեց մեր ժողովրդի արժանապատվությունը:
Մարտիրոսյանը նշեց՝ Արցախյան շարժման մեջ մեծ դեր ունի նաև մտավորականությունը, որովհետև մտավորականությունը ծանոթացրեց ժողովրդին այն պատմությանը, այն կարևոր խնդիրներին, որոնք առկա էին մեր պետականության կառուցման հարցերում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց՝ թշնամու ատամները փշրվել են և փշրվելու են, որովհետև անսասան է հայ ժողովուրդը, միասնական՝ իր ազատության ձգտման մեջ:
«Զարմանալ կարելի է, թե ինչպես են միջազգային մի շարք ատյաններում մի նժարի վրա դնում մեզ՝ հայ ժողովրդին, որ իր ազատության համար է պայքարում, և հարևան ժողովրդին, որի ծննդյան հենց սկզբից արյունարբու քաղաքականությունը, արյան խմելու, հարևանին ճնշելու, ոչնչացնելու ձգտումը իր էությունն է կազմել»,- ասաց նա: Սիմոնյանը նշեց՝ արցախցին եկավ ապացուցելու, որ այդ արյունարբու ձեռքը ինքը կարող է կտրել, հայ ժողովուրդը եկավ՝ ապացուցելու, որ այդ արյունարբու ձեռքը կարող է չեզոքացնել, ոչ միայն իր, այլև մյուս ժողովուրդների գլխից:
«Բարեհոգի վերաբերմունքով ազատություն չենք կարող ձեռք բերել և պահպանել, մենք պետք է մշտապես հիշենք, որ միայն զենքով, ուժեղ բանակով, ուժեղ դաշնակիցներով և միասնությամբ ենք կարողանալու հասնել մեր իղձերի կատարմանը»,- նշեց Սիմոնյանը:
ՀՀ ԳԱԱ պատմությանն ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն անդրադարձավ մեզանում տեղ գտած մի կարծիքի՝ որ մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել:
«Ցավոք, այս ամենը մենք վերածել ենք դասագրքային «ճշմարտության», խնդիրն այն է, որ խոսքը իրականում ոչ թե համահայկական պետականության մասին է, որը դարեր շարունակ բնականաբար բացակայել է մեզանում, պետականությունը բոլոր դեպքերում անթեղված տարբերակով այս կամ այն դրսևորումն ունեցել է հայ իրականության մեջ, և այդ բեռը շատ հաճախ տարել են տարածաշրջանային իմաստով մեր հայրենիքի տարբեր հատվածները»,- ասաց նա:
Խնդիրն, ըստ Մելքոնյանի, այն է, որ շատ դեպքերում տեղայնական բնույթի պետականությունը մեզանում ընկալվել է որպես անջատողականություն, որպես հայկական պետականությունը տրոհող իրողություն, և գուցե հենց դա է պատճառներից մեկը, որ այդ տեսակ պետականությունները մոռացության են մատնվել, և շեշտը դրվել է կենտրոնական պետականության իրողության վրա:
Մելքոնյանը նշեց՝ հենց դրանից ելնելով է, որ սխալմամբ սկսել ենք խոսել դարեր շարունակ հայոց պետականության բացակայության մասին, հանգամանք, որից մեր հարևանները մշտապես օգտվել են:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33