Հայաստանի 14 պատմական հուշարձաններում 2017 թվականին վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար պետական բյուջեից հատկացված 250 մլն գումարից ծախսվել է 199 մլն 457 հազար դրամ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:
Նրա խոսքով` նախագծման և ուսումնասիրման աշխատանքների համար 11 մլն 275 հազար դրամ է ծախսվել, իսկ մնացած գումարը վերադարձվել է պետբյուջե: «Մրցույթների վրա ավելի քիչ գումար է ծախսվել, նախատեսվածից ավելի քիչ հայտատուներ են եղել, ուստի գումար է հաջողվել խնայել»,-նշեց նա:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` 2014-2016 թվականների ստուգումների արդյունքում ֆինանսների նախարարությունը խախտումներ էր հայտնաբերել ոլորտում: «65 մլն դրամի խախտումների համար նախարարությունը դիմել է դատախազություն։ Կարծում եմ` այդ կազմակերպությունները պետք է պատասխան տան: Նրանք կհայտնվեն մեզ համար ոչ ցանկալիների ցուցակում և դրանից հետո դժվար թե կարողանան մասնակցել մեր մրցույթներին»,- ընդգծեց նախարարը:
2018 թվականի հուշարձանների վերականգնման աշխատանքների համար մրցույթներն արդեն հայտարարված են: «Բոլորը կարող են հետևել, թե ինչ կազմակերպություններ են հայտեր ներկայացրել, արդյունքում ովքեր են շահել և հետագա աշխատանքներն ինչպես կընթանան»,- ասաց Ամիրյանը` հավելելով, որ հայտարարված մրցույթների մասով մեծ ակտիվություն է նկատվում, ինչը փաստում է վստահության և թափանցիկության ավելացման մասին։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33