Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը փետրվարի 24-ի երեկոյան ընդունել է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին։
Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետը մոտիկից ճանաչելով Արմեն Սարգսյանին, ջերմորեն ողջունել է նրա թեկնածությունը՝ շեշտելով, թե Հայաստանի ներքին կյանքին և Սփյուռքին լայն չափով ծանոթ լինելով, ինչպես նաեւ ակադեմիական ու տնտեսական ոլորտների հարուստ փորձառությամբ ու միջազգային շրջանակներու հետ իր մշակած հարաբերություններով, որպես նախագահ կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Նորին Սրբությունը միաժամանակ իր ուրախությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի թե Սփյուռքի բոլոր շրջանակների կողմից գոհունակությամբ է ընդունված։ Հայրապետը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը մեր ժողովրդի ունեցած վստահությունն իր նկատմամբ ի սպաս պիտի դնի Հայաստանի Հանրապետության առավել հզորացման ու ծաղկման։
Արմեն Սարգսյանը Վեհափառ Հայրապետին ներկայությամբ հանդիպել է Ազգային կենտրոնական վարչության եւ Կաթողիկոսարանին առնչվող մարմինների ու հանձնախմբերի ներկայացուցիչների հետ։ Նա պարզել է իր տեսակետներն, մտահոգությունները և, մանավանդ, իր առաջադրանքները Հայաստանի առավել զարգացման ու ծաղկման խնդիրների շուրջ, միաժամանակ շեշտելով Վեհափառ Հայրապետին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կարեւոր դերակատարությունը հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման ու Հայաստանի առավել առաջադիմությանը նպաստող ծրագրերում։
Նույն երեկոյան Արմեն Սարգսյանը եղել է Վեհափառ Հայրապետի ընթրիքի հյուրը։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33