«Ըստ էության՝ նախագահ Սարգսյանի հայտարարությունը հիմնվում է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշային մոտեցման վրա, որը հետևյալն է՝ մենք փորձում ենք նորալ հարաբերություններ մեր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Երկրորդ հանգամանքն այն է, որ Թուրքիայի կառավարող շրջանակները, անկախ քաղաքական պատկանելությունից, այս մոտեցումը չեն կիսում: Նրանք այնպիսի քաղաքականություն են իրականացնում, որն իր հիմքում ունի Հայաստանին հարկադրելու և զիջումներ ստանալու քաղաքականություն: Բայց Հայաստանը երբեք չի գնա զիջումների այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին Արցախի հարցն է, Ցեղապսանության հարցն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Մյունխենում Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող գնահատականին:
Թուրքագետը նշեց, որ որքան ագրեսիվ է դառնում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, որքանով ուժեղանում են ավտորիտար տարրերը, այնքան Թուրքիան թուլանում է. «Թուրքիայի հնարավորություններն են պակասում, Թուրքիան դառնում է ավելի թույլ, ինչը մոտակա տարիներին կերևա, և այդ պայմաններում կարելի է ենթադրել, որ Թուրքիայի վերնախավը կփորձի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44