Հոլոքոստի տարիներին հրեաներին փրկելու դեպքերի վերաբերյալ հետազոտական աշխատանք իրականացնող Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը «խորը հիասթափություն» է հայտնել այս ամիս Քնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի մերժման կապակցությամբ, հայտնում է Jerusalem Post-ը:
Հիմնադրամի կողմից Քնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնին ուղարկված նամակում նշվում է, որ Էդելշտեյնը 2015 թվականին կոչ է արել կառավարությանը փոխել իր դիրքորոշումը, և 2016 թվականին Քնեսետի կրթական հարցերով հանձնաժողովը ճանաչել է ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, պետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ուղղությամբ նախաձեռնությունները հաջողություն չեն ունեցել:
«Ցավոք, այս քվեարկությունը կրկնվում է վերջին տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ՝ որպես մշտական մի ծես»,- ասված է նամակում, որը ստորագրել են հիմնադրամի նախագահ Էդուարդո Էռնեկյանը և հիմնադիր Բարուխ Թենեմբաումը:
«Ամենայն հարգանքով, բայց մենք չենք կարող հասկանալ, էլ չասած՝ արդարացնել այս դիրքորոշումը: Իսրայելը Հոլոքոստի ժամանակ աննկարագրելի տառապանքներ կրած հրեա ժողովրդի ազգային տունն է: Դրանից քսանհինգ տարի առաջ հայ ժողովուրդը մեկ այլ աննկարագրելի ողբերգություն է տարել, որը, շատերի կարծիքով, աշխարհի կողմից լռության պայմաններում խրախուսել է նացիստներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրենց վայրագություններն իրականացնել հրեաների նկատմամբ»,- ասված է նամակում:
Հիմնադրամը կարծում է, որ աշխարհի բոլոր պետությունների մեջ հրեական պետությունը պետք է ունենա «ազնվություն և հոգևոր մեծահոգություն՝ ճանաչելու համար հայ ժողովրդի սարսափելի ողբերգությունը»: «Ցավոք, Իսրայելի կառավարությունը և Քնեսետը բազմիցս կորցրել են իրենց հնարավորությունը: Ոչ մի քաղաքական իրականություն չի կարող ողջամիտ արդարացում լինել դրա համար»,- ասվում է նամակում:
Էռնեկյանը և Թենեմբաումը հիշատակել են հրեաների և հայերի միջև «խորը կապերը»:
Կազմակերպությունը նշել է, որ 24 հայ է արժանացել Հոլոքոստի ժամանակ հրեաներին փրկելու և դրանով իրենց կյանքը վտանգելու համար «Աշխարհի արդարակյացներ» պատվավոր կոչմանը, որը մեծ թիվ է՝ Հայաստանի բնակչության թվի համեմատ:
«Պարոն Էդելշտեյն, մենք գիտենք, որ Դուք անձնապես աջակցում եք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես և ձեզ այդ պաշտոնում նախորդած, այժմ նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Մենք վստահ ենք, որ Քնեսետը գովասանքի կարժանանար ամբողջ աշխարհում բարոյական խիզախ դիրքորոշում ստանձնելու համար՝ անկախ ցանկացած կարճաժամկետ քաղաքական նկատառումներից: Մենք ցավում ենք, որ դա դեռ տեղի չի ունեցել»,- նամակը եզրափակում են հեղինակները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի Քնեսետը քվեարկություն է անցկացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի շուրջ, որն առաջադրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Քվեարկության արդյունքում 41 դեմ, 28 կողմ ձայնով օրինագիծը մերժվել է:
Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին նշել է, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով»։
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44