Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր է համարում դրա բոլոր ճյուղերի զուգահեռ զարգացումը: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե որոնք են իր համար աշխատանքային երեք գլխավոր ճակատները, որտեղից ռեալ արդյունք կարող է սպասել Հայաստանի քաղաքացին, Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ինքը չի սիրում սահմանափակել որևէ գործունեություն մեկ, երկու կամ երեք կարևոր գործոնով: «Եթե մենք դիտարկում ենք Հայաստանի տնտեսության տեսլականը, ապա չենք կարող ասել, որ Հայաստանի տնտեսության համար ամենակարևոր ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաներն են: Մեկը կարող է ասել, որ դա գյուղատնտեսությունն է, երրորդը կարող է ասել, որ տուրիզմն է, չորրորդը՝ բանկային համակարգը: 21-րդ դարի առանձնահատկությունն այն է, որ հանրությունը, պետությունը կարող են շատ արագ զարգանալ, եթե բոլոր ուղղությունները զուգահեռ զարգանում են: Մաթեմատիկայում սա կոչվում է զուգահեռ գործավարություն, որովհետև զուգահեռ գործընթացների ընթացքում յուրաքանչյուր քայլ առաջ որևէ ոլորտում անպայման ունի իր սիներգիան և օգտակար է լինում մյուս ուղղությունների վրա, հետևաբար բոլորի զարգացման ընթացքը տեղի է ունենում զուգահեռ և շատ ավելի մեծ արդյունավետությամբ և արագությամբ, քան եթե այդ գործընթացները կատարվեն հաջորդաբար»,- նշեց Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում հասնել ազգային երկխոսության հաստատմանը, ինչի մասին մի քանի անգամ խոսել է, Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ այդ հարցում ամենակարևոր խնդիրը շատ պարզ մարդկային թերության՝ անհանդուրժողականության հաղթահարումն է: Անհանդուրժողականությունը բերում է հանրության, հասարակության քաղաքական էլիտայի բաժանման, երկխոսության բացակայության, գաղափարների փոխանակության բացակայության և ի վերջո բերում է նրան, որ հանրության մեջ ամեն ինչ դառնում է սև և սպիտակ: Եթե մենք ենք, ապա սպիտակ է, եթե մենք չենք, ապա սև է, իսկ եթե այդ սևն ու սպիտակը դնենք իրար կողք, ստանում ենք մոխրագույն պատկեր, երբ իրականությունը բազմագույն է»,- ընդգծեց ՀՀ նախագահի թեկնածուն:
Հարցին, թե ո՞րն է այդ մոխրագույնը ցրելու ճանապարհը, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ այդ ճանապարհը պարզ երկխոսությունն է՝ ցույց տալը, որ երկխոսությունը խոսելու և լսելու, համաձայնվելու կամ չհամաձայնվելու մշակույթ է, վիճելու մշակույթ է, ընդհանուր համոզման գալու կամ նույնիսկ ընդհանուր համոզման չգալու մշակույթն է: «Մեզ համար ամենակարևորը սեփական կարծիքը հայտնելու մշակույթն է:
Մարդը պետք է համոզված լինի, որ իրեն տրված է այդ իրավունքը՝ ոչ միայն սեփական կարծիք ունենալ, այլ նաև այն արտահայտել»,- ասաց նա:
Սարգսյանը նաև վստահեցրեց՝ երկար տարիներ ապրել է արտերկրում, սակայն երբեք Հայաստանից չի հեռացել, գիտի բոլոր դժվարությունները, հաջողությունները և հաղթանակները:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44