ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզային գրադարանների տնօրեններից, ովքեր նախարարություն էին ներկայացել տարեկան հաշվետվություններով, պահանջել է գիրք կարդալը նորաձև դարձնել, կրկնապատկել և եռապատկել ակտիվ ընթերցողների թիվը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն իրավիճակը բարելավելու և մարզային կառույցի համար ոչ այնքան դյուրին խնդիրը լուծելու բազմաթիվ տարբերակներ է առաջարկել:
Մասնավորապես, Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանին առաջարկել է մտածել շրջիկ գրադարան ստեղծելու մասին: Ողջ Հրազդան քաղաքը սպասարկելու համար հնարավոր է համարել նաև քաղաքի մեկ այլ տարածքում գրադարանի փոքրիկ մասնաճյուղ ստեղծելու հնարավորությունը: Առաջարկել է ակտիվորեն համագործակցել Ծաղկաձորի՝ շատ այցելուներ ունեցող հյուրանոցների հետ:
Համագործակցության տարբերակներ և գաղափարներ է առաջարկել նաև Արագածոտնի մարզային գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանին. աշխատել տեղի Հայորդաց տան հետ, հետաքրքիր միջոցառումներ իրականացնել Աշտարակում գործող Պերճ Պռոշյանի թանգարանում և այլն:
Լոռու մարզային գրադարանի տնօրենին հորդորել է համագործակցել Վանաձորի թատրոնի հետ. դերասանների օգնությամբ կազմակերպել հանրային ընթերցումներ մարդաշատ վայրերում, Տեխնոլոգիական կենտրոնի տնօրինության հետ քննարկել այդտեղ գրադարանի փոքրիկ մասնաճյուղ հիմնելու հնարավորությունը:
Արմեն Ամիրյանի համոզմամբ` հանրությանը գրքին մոտեցնելու և գիրք կարդալը նորաձև դարձնելու համար պետք է օգտագործել եղած բոլոր հնարավորությունները:
«Մի՛ վախեցեք համագործակցությունից: Բաց եղեք և ընկերություն արեք տարբեր կառույցների հետ: Առանց առողջ համագործակցության ոչինչ չի ստացվի: Մենք պետք է կարողանանք մտածել միևնույն հարթության մեջ: Գրկաբաց ընդունեք նոր գաղափարները, ինքներդ ոգևորվեք դրանցով ու անհանգստացրեք մեզ անընդհատ»,-Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանին ասել է նախարարը:
Գրադարանի տնօրենը նշել է, որ ընթերցողների և այցելուների թիվն ավելացնելու որոշակի քայլեր արդեն ձեռնարկել են. 2017-ի հուլիսից գրադարանում գործում է մանկական ժամանցային կենտրոնը: Ընթացքի մեջ է LOFT-ի հետ համագործակցության ծրագիրը: Տնօրենը նախարարի հետ խորհրդակցել է գրադարանի հարակից տարածքում գրադարան-սրճարան ստեղծելու հնարավորության շուրջ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33