ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գտնում է, որ որքան էլ զարմանալի է, իր, Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև կոնսենսուս կա: Նման տեսակետ նա հայտնեց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Որովհետև մենք երեքս էլ համարում ենք, որ 3-րդ ժամկետ պաշտոնավարելը ճիշտ չէ: Այստեղ բացառիկ տեսակետների համընկնում է, ինչը շատ ողջունելի է:
Դաշինքի համար Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետ պաշտոնավարումն անընդունելի է, և մենք հայտարարել ենք, որ հանրությունն իրավունք ունի նման պարագայում, եթե Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, նրա դեմ ըմբոստանալու: Հանրությունն իրավունք ունի հետևություն անել, որ այս ճանապարհը, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ խոստացան, բայց իրեն խաբեցին, իրավունք ունի բողոքել: Մենք էլ «Ելք» դաշինքով հայտարարել ենք, որ եթե հանրությունն այդ առումով ռեալ պահանջարկ ներկայացնի, մենք մեր պատվի խնդիրը կհամարենք այդ պահանջարկն իրականացնելը»,-նշեց պատգամավորը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք «Ելք» դաշինքում կոնսենսուս կա՞ պայքար սկսել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ:
Արամ Սարգսյանն ընդծեց, որ տակտիկական մեթոդների առումով քննարկումներ են գնում, բայց այն տեղեկությունները, թե իրար վրա ձայն են բարձրացրել, նույնիսկ հարվածել, բամբասանքների դաշտից են, ակնհայտ սուտ: «Հիմա քննարկումներ են ընթանում, դեռ որոշում չկա, մենք հանրությունից թաքուն բան չենք անում, և եթե որոշում ունենանք, կհայտնենք»,-ասաց նա՝ միաժամանակ չցանկանալով մանրամասնել, թե ինչ քայլերի շուրջ է հատկապես քննարկում ընթանում:
«Չի ընդունվի այնպիսի որոշում, որը ձեռնտու կլինի գործող իշխանությանը»,-շեշտեց խորհրդարանականը: Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հստակ նշել էր, որ իր ընտանիքի հետ քննարկել է Ազատության հրապարակ գործուղվելու հարցը, «Հանրապետություն» կուսակցության նախագահն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, քաղաքական ուժի անդամ է, վառ անհատականություն, ով հայտնի է եղել իր անհատական մոտեցումներով, ինքն իրավունք ունի իր ընտանիքի հետ քննարկել խնդիրներ, այդ մասին գրել:
Եթե Նիկոլ Փաշինյանը դեմ լիներ քննարկմանը ու իր գրածի կողմ լիներ, ապա քննարկում չէր լինի դաշինքում: Ինքը քննարկել է իր ընտանիքում, և նրանք դեմ չեն, որ իրենց հայրն, ամուսինն իր բողոքը ծավալի նաև Ազատության հրապարակում: Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, այլև մտահոգ հայ մարդու տեսակետ եմ տեսնում, որ այդ մարդը մի անգամ այդ գործընթացներին գնալով, դատվելով, զրկանքներ կրելով, նորից պատրաստ է զրկանքներ կրելու, ասում է՝ ժողովուրդ ջան, եթե դու պատրաստ ես, ես էլ եմ պատրաստ»:
Դիտարկմանը, որ «Ելք»-ը խոստացել է հանրությանը հիասթափության ու պարտության չտանել, պատգամավորն ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ մենք այսօր չենք քննարկում ճանապարհային քարտեզ, որ մենք առանց դրա Նիկոլ Փաշինյանին գործուղում ենք Ազատության հրապարակ: Դա դուք եք եզրակացրել»:
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02