Պոլսահայ մտավորական Սևան Դեյիրմենջյանը «Change.org» կայքում Պոլսի հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու համար ստորագրահավաք է սկսել: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
«Պատրիարքի ընտրություն առանց հապաղումի» վերնագրով խնդրագիր-ստորագրահավաքը սկսվել է օրեր առաջ պոլսահայ մտավորականների՝ հայ համայնքին ուղղված բաց նամակի հիման վրա: Նամակը, որը ստորագրել է 72 մտավորական, հայ համայնքին կոչ էր անում լինել պահանջատեր, իսկ համայնքային հաստատությունների ղեկավարներին՝ հրաժարվել կրավորական կեցվածքից:
«Ակնկալում ու պահանջում ենք, որ վերջ տրվի փոխանորդի կողմից պատրիարքական աթոռի կառավարմանը, և թափուր գահը հանրային քվեարկության արդյունքում գտնի հեղինակավոր ու արժանավոր գահակալի՝ ըստ մեր ավանդությունների և մեր քաղաքացիական իրավունքի։
Կոչ ենք անում Թուրքիայի հայ համայնքի բոլոր անդամներին ու հաստատություններին բոլոր հարթակներում օգտագործեն ամեն միջոց, բողոքեն ու մերժեն այս իրողությունը։
Հոգևորականներին, ի դեմս Կրոնական ժողովի, հիշեցնում ենք հանրության առջև իրենց ունեցած պատասխանատվության մասին: Նրանց կոչ ենք անում հարգել իրենց իսկ խոստումը։
Կոչ ենք անում նաև համայնքային հաստատությունների ղեկավարներին հրաժարվել կրավորական կեցվածքից, որը հակասում է իրենց ընտրյալ ներկայացուցիչներ լինելու հանգամանքին և, պատասխանատվություն ստանձնելով, լինեն նախաձեռնող։
Վստահ ենք, որ քաղաքացիական հակազդեցություններն ու պահանջները պիտի նկատի առնվեն այն պետական պաշտոնյաների կողմից, որոնք քաղաքացիների հանդեպ ուշադիր:
Հանրային խաղաղությունը պիտի հաստատվի միայն այն ժամանակ, երբ արդարորեն իրականանա պատրիարքական ընտրությունը, որը արդարության և իրավունքի պահանջն է։ Լռությունը, որ բխում է համակերպվելուց և հնազանդությունից ոչ թէ խաղաղություն է, այլ՝ հալածանք»,-նշված է նամակում:
Այս պահին խնդրագիրը ստորագրել է 1283 մարդ:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44