Հայաստանում խաղալիքների անվտանգությունն այսօր ամենասուր և կարևոր խնդիրներից մեկն է, և հատկանշական է, որ այն նաև ՇՎՏՄ-ում ՀԿ-ների հետ քննարկման հիմնական հարցը դարձավ։
Այս մասին տեղեկացնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հանդիպման էր հրավիրել ոլորտում ակտիվորեն աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ 2018-ի համագործակցության եզրերը հստակեցնելու համար։
ՀԿ-ներին նախ ներկայացվեցին ՏՄ-ի այս տարվա գործունեության, ստուգումների և հանրային իրազեկման աշխատանքների ծրագրերը։ Քննարկման առանցքային հարց դարձած խաղալիքների անվտանգության առումով նշվեց, որ 2018-ին նախատեսվում է ստուգել 47 ընկերություն։ 2017-ին ՇՎՏՄ-ի իրականացրած ստուգումները փաստում են, որ ոլորտում լուրջ բաց կա, ստուգված տնտեսվարողների մեծ մասը տուգանվել է խախտումների համար։ Ոլորտի առավել ռիսկայնության մասին է վկայում նաև 2017-ին ՀՀ տարածք խաղալիքների ներմուծումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը, ըստ որի՝ նման արտադրանք ներմուծած տնտեսվարող 76 սուբյեկտներից համապատասխանության սերտիֆիկատ է ստացել ընդամենը 14-ը կամ 18,4 տոկոսը։
Ուստի ՀԿ-ների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության հիմնական ուղղություններից մեկը սահմանել խաղալիքների անվտանգությունը և այս ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկել։ ՀԿ-ների ներկայացուցիչները նշեցին, որ իրենց ուշադրության կենտրոնում են պահելու խաղալիքների սերտիֆիկացման գործընթացը ևս։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33