Նիդերլանդների հայկական կազմակերպությունները Հաագայում փետրվարի 27-ին տեղի ժամանակով ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին) կանցկացնեն քայլարշավ-ցույց` սումգայիթյան ջարդերի և Արցախյան ազատամարտի 30-ամյակի կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, Հաագայի Խաղաղության պալատի մոտից ցուցարարները քայլարշավով կշարժվեն դեպի Ադրբեջանի դեսպանություն:
«Մեր գլխավոր պահանջն ուղղված է Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Մենք պահանջում ենք հարգել Արցախի ժողովրդի իրավունքը: Հոլանդիան, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի մաս չի կազմում, բայց իր եվրոպական կառույցներով կարող է ազդեցություն ունենալ: Քայլարշավի մասնակիցները ցուցատախտակներով, կոչերով իրենց ձայնը կբարձրացնեն խնդրի վերաբերյալ»,-ասաց Մաթո Հախվերդյանը:
Հոլանդիայում Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ դեսպանատան առջև նախատեսում է ելույթ ունենալ:
«Իմ ելույթի մի մասը ներկայացնելու եմ ադրբեջաներենով, հուսալով, որ գոնե այսպես հայության պահանջներն ավելի հասկանալի լինեն։ Դեսպանությունից սովորաբար իրադարձություններին հետևում են տեսախցիկներով: Ցուցարարները հզոր վանկարկումներով իրենց պահանջն են ներկայացնելու»,-ասաց Մասիս Աբրահամյանը:
Նախատեսված է, որ ելույթներ կլինեն Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունից և այլն:
Բանախոսները նշեցին, որ փետրվարի 17-ին հանրագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին, որով պահանջվում էր առավելագույն ջանքեր գործադրել` ազդելու Ադրբեջանի հռետորաբանության վրա, որով փորձ է արվում խաթարել առանց այդ էլ անկայուն հրադադարը։ Մասիս Աբրահամյանը տեղեկացրեց, որ ամեն տարի այսօրինակ պահանջագրերով հոլանդահայությունը փորձում է Արցախի ժողովրդի արդար պահանջները հասցնել պետության ղեկավարությանը։ Ըստ նրա` այս տարի նույնպես պետական և հասարակական օղակներում բարձր հնչեղություն ստացավ արցախահայության արդար պահանջը։
Մաթո Հախվերդյանն էլ փոխանցեց, որ նման բովանդակությամբ հանրագիր ներկայացվել է նաև Արտաքին գործերի նախարարությանը:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47