Մեր լրատվական դաշտի փափուկ և անբասիր տիկնանցից մեկի` Հրապարակի Արմինեի « Հրապարակը» հերթական անգամ անդրադառնալով Արարատի մարզին փորձել է մարզպետ Արամայիս Գրիգորյանին մեղադրել այն բանում, որ Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան դպրոցում այլևս չի գործում ավստրիացի բարերար Ճգնավորյանի հիմնադրամը, քանզի բարերարը նեղացել է, որ դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Հայրապետյանն ազատվե է աշխատանքից և դպրոցն ունի նոր տնօրեն: Եկեք անկեղծ լինեք դպրոցը տեղում է, աշակերտները ևս, եթե բարերարն իսկապես խնդիր է դրել դպրոցին աջակցելու, ապա նրա համար ի ՞ նչ կարևոր է ով է դպրոցի տնօրենը...
Եվ արդյո՞ք բարերարը պետք է թելադրի ով լինի տվյալ դպրոցի տնօրենը, և եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա ավելի մեծ մասշտաբի բարերարն էլ պետք է ինքը որոշի այս կամ այն քաղաքի քաղաքապետի, այս կամ այն մարզի մարզպետի ով լինելը և այսպես շարունակ:
Եթե որոշել ես օգնել հայրենիքիդ կամ հայրենակիցներիդ, ապա պետք է դա էնպես անել, որ մարդիկ շնորհակալ լինեն, այլ ոչ զզվեն նման բարեգործությունից : Մեզանում կան բարերարներ ում անունները մենք երբեք չենք էլ լսել…
Ի դեպ վերոնշյալ դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը, ում պատճառով բարերարը հրաժարվել է օգնել դպրոցին, մեղադրվում է քրեական հանցագործության մեջ և այս պահին նրա գործերը գտնվում են դատարանում:
Եվ այս ամենում որտեղ է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մեղքի բաժինը, որ մեր փափկասուն և անբասիր հրապարակի Արմիինեի «Հրապարակն » անընդհատ փորձում է շահարկել Արարատի մարզպետի անունը :
Ի դեպ Արարատի մարզում տարիներ շարունակ լրջագույն բարեգործական գործունեությամբ է զբաղվում, մարզի և ամբողջ Հայաստանի ամենաբարձր ձայներով պատգամավոր ընտրված, Արայիկ Գրիգորյանը, ով երբեք չի խոսում և թույլ չի տալիս լուսաբանել իր կատարած բարեգործությունները...
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55